Գրքի շնորհանդես | Պիեսներ ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգներից
Schedule
Sat, 01 Nov, 2025 at 08:00 pm
UTC+04:00Location
«Զանգակ» գրատուն / Zangak Bookstore (Աբովյան մասնաճյուղ) | Yerevan, ER
                  		Advertisement
                   		                   		 
                  	
                  
                                    
                  📖 Հրավիրում ենք ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգների՝ Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների հայերեն հրատարակության շնորհանդեսին՝ հեղինակների մասնակցությամբ:📆 Նոյեմբերի 1, 20։00
📍 «Զանգակ» գրատուն (Աբովյան 7)
✅ Մուտքն ազատ է
Պիեսները ցույց են տալիս, թե ինչպես են առօրյա մանրուքները ձևավորում մարդու հոգեվիճակը, վարքն ու աշխարհընկալումը։
🇫🇷 Հեղինակները ներկայացնում են նոր սերնդի դրամատուրգիան, որն աչքի է ընկնում թարմ մտածողությամբ, կենդանի լեզվով և ժամանակի զգացողությամբ։
📘 Ժողովածուի պիեսները չեն հետևում դասական դրամատուրգիայի կառուցվածքային կանոններին․գործողության ընթացքը հաճախ դինամիկ է, ասոցիատիվ կամ ֆրագմենտալ։ Սակայն հենց այդ ազատությունն ու անկանոնությունն է նրանց ուժը, որ ընթերցողին և հանդիսատեսին ներգրավում է դրամատուրգների ստեղծած շնչող աշխարհի մեջ։
Շնորհանդեսի բանախոսներն են՝
▪️Նատալի Ֆիլիոն՝ դրամատուրգ
▪️Ժընըվիև Դամաս՝ դրամատուրգ
▪️Աստրիդ Բայիհա՝ դրամատուրգ
▪️Սաթէ Խաչատրյան՝ բեմադրող ռեժիսոր, «Թէատրոն» փառատոնի և «Ալեֆ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն
▪️Արմեն Սարգսյան՝ ժողովածուի գլխավոր խմբագիր
📖🎭 Գրքի շնորհանդեսի ընթացքում տեղի կունենա նաև պիեսների հատվածների թատերականացված ընթերցանություն՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասաններ Տաթև Ղազարյանի, Արմինե Անդրեասյանի, Մարիա Սեյրանյանի, Ստեֆանի Ասատրյանի մասնակցությամբ։
📖✨ Présentation du recueil de pièces francophones contemporaines de Nathalie Fillion, Geneviève Damas et Astrid Bayiha, en présence des autrices !
📆 1er novembre — 20h00
📍 Librairie Zangak (7, rue Abovyan)
✅ Entrée libre
Ces pièces explorent comment les petits détails du quotidien influencent notre regard sur le monde. Une écriture libre, fragmentaire, vive… résolument d’aujourd’hui.
🎙️ Avec :
• Nathalie Fillion
• Geneviève Damas
• Astrid Bayiha
• Saté Khatchatryan (Festival Théâtrons & Éditions Aleph)
• Armen Sargsyan
🎭 Lecture théâtralisée d’extraits, avec les comédiennes du Théâtre national Hamazgayin :
Tatev Ghazaryan • Armine Andreasyan • Maria Seyranyan • Stefani Asatryan
📚 Venez découvrir une nouvelle génération de dramaturges françaises — libres, vibrantes, inspirées.
                    	 
                    	 Advertisement
                    	                    		 
                    
                  
                  Where is it happening?
«Զանգակ» գրատուն / Zangak Bookstore (Աբովյան մասնաճյուղ), Աբովյան 7, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:
 
								
									Know what’s Happening Next — before everyone else does. 
								
							






