Մեղրի 2 օր | Meghri 2 days

Schedule

Sat, 01 Nov, 2025 at 10:00 pm to Sun, 02 Nov, 2025 at 12:00 pm

UTC+04:00

Location

Hamshen Tour - Համշեն Տուր | Yerevan, ER

Advertisement
🇺🇸👇🇷🇺
ՄԵՂՐԻ + Կապան, Որոտնավանք, Տաթև 2 օր
1-2.11 | 30․000Դ | 093 55 14 85
📍 Դեպի չքնաղ Սյունիք մեր երկօրյա այցի ժամանակ կայցելենք Հայաստանի տարբերվող և գողտրիկ անկյուններից Մեղրի քաղաք, որն այդքան հարուստ է պատմական հրաշալի ու յուրօրինակ կոթողներով, ունի նաև առանձնացող քաղաքային կոլորիտ ու դիմագիծ: Արևաբույր Մեղրիում նախատեսված է բարձրանալ Մեղրիի տպավորիչ բերդը, այցելել աննման որմնանկարներով հարուստ Փոքր Թաղի Սբ Հովհաննես եկեղեցին, Մեծ Թաղի Սբ Աստվածածին տպավորիչ եկեղեցին, խորհրդավոր Անապաստանաց վանքը, քայլել Մեղրիի գունեղ փողոցներով: Իհարկե, այս շքեղ ուղևորության առանձնացող հրաշալիքներից է Արաքսի հովտի մայրամուտը Մեղրիից, որը նույնպես ամբողջությամբ վայելելու ենք: Բայց սա էլ դեռ ամենը չէ․ մեր ֆանտաստիկ այցի ընթացքում կտեսնենք նաև Սյունյաց անհաշվելի գանձերից ևս մի քանիսը՝ Կապանի Վահանավանքը, Տաթևի վեհաշուք վանքը, ազդեցիկ Որոտնավանքը, կվայելենք նաև Խուստուփի ու սյունյաց լեռների հզոր տեսարանները՝ ավելի ամբողջական և հարուստ դարձնելով մեր անկրկնելի երկօրյա ուղևորությունը:
💚 Ծրագիր՝
Օր 1
✔ Որոտնավանք
✔ Վահանավանք
✔ Մեղրիի լեռնանցք
✔ Մեղրիի Անապաստանաց վանք
✔ Մեղրի․ Արաքս գետ ու Արաքսի հովտի մայրամուտը
գիշերակաց՝ Մեղրի
Անսահման գեղեցիկ Սյունիքում սկսում ենք մեր հրաշալի բացահայտումները։ Մեզ են սպասում մեր միջնադարյան ճարտարապետության միանգամից երկու հրաշք՝ Սիսիանին մոտ Որոտնավանքն ու Կապանի Վահանավանքը։ Վստահ ենք, որ այս երկու կոթողն էլ անսահման տպավորելու են։ Հաջորդիվ դադար կառնենք Մեղրիի լեռնանցքում՝ վայելելու Սյունյաց լեռների շունչ կտրող տեսարանները։ Իսկ արդեն մեղրածոր Մեղրիում կայցելենք անչափ յուրահատուկ Անապաստանաց վանք, իսկ մայրամուտն էլ կդիմավորենք Արաքսի ափին՝ վայելելով արդեն լեգենդար դարձած տեսարանը դեպի Արաքսի հովիտ։ Մեղրիի բացահայտումները շարունակվելու են հաջորդ օրը։
Օր 2
նախաճաշ հյուրանոցում
✔ Մեղրի քաղաքում պտույտ
✔ Մեծ Թաղի Սբ Աստվածածին եկեղեցի
✔ Մեղրու բերդ
✔ Փոքր Թաղի Սբ Հովհաննես եկեղեցի
✔ Տաթևի վանք
վերադարձ Երևան
Արևաշատ Մեղրիի հրաշքների բացահայտումը շարունակում ենք։ Մեզ է սպասում Մեծ Թաղի Սբ Աստվածածին եկեղեցին, որը պատրաստ է զարմացնելու իր յուրօրինակությամբ։ Կբարձրանանք նաև Մեղրու բերդի աշտարակներից մեկը՝ հրաշալի տեսարաններ որսալու։ Մեզ է սպասում նաև Մեղրու գլխավոր այցեքարտերից Փոքր Թաղի Սբ Հովհաննես եկեղեցին, որն առանձնանում է իր շքեղ ու տպավորիչ որմնանկարներով, որոնք ապշեցնում են այցելուներին։ Վերադարձին կայցելենք նաև Տաթևի վանք՝ էլ ավելի հագեցած ու բովանդակալից դարձնելու մեր այս հիանալի ուղևորությունը։
Խնդրում ենք հաշվի առնել, որ մեր ծրագրով հնարավոր չէ օգտվել Տաթևեր ճոպանուղուց։
⏰ Մեկնումը՝ 7:00, վերադարձը՝ մոտ 21:00
🏘 Մեկնելու վայրը՝ Թումանյան 8
💳 Գինը՝ 30․000 դրամ, որը ներառում է՝
- բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter)
- հյուրանոց (երկտեղանի կամ երեքտեղանի համարներ)
- նախաճաշ (երկրորդ օրվա համար)
- պրոֆեսիոնալ գիդի ծառայություն:
🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/49nIfkM
🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/3vCSDay
_______________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Թումանյան 8, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
#ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
Advertisement

Where is it happening?

Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Event Location & Nearby Stays:

Icon
Know what’s Happening Next — before everyone else does.
Hamshen Tour - \u0540\u0561\u0574\u0577\u0565\u0576 \u054f\u0578\u0582\u0580

Host or Publisher Hamshen Tour - Համշեն Տուր

Ask AI if this event suits you:

Discover More Events in Yerevan

CATAN-\u056b \u0575\u0578\u0569\u0565\u0580\u0578\u0580\u0564 \u0561\u057c\u0561\u057b\u0576\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576\u2024 TT Fair Play 2 \u0586\u0578\u0580\u0574\u0561\u057f\u0578\u057e
Sat, 01 Nov at 02:30 pm CATAN-ի յոթերորդ առաջնություն․ TT Fair Play 2 ֆորմատով

Zakyan 10, 0015 Yerevan, Armenia

\u0533\u056b\u057f\u0561\u056f\u0561\u0576 MeetUp\u2024 2026-2030 \u0563\u056b\u057f\u0578\u0582\u0569\u0575\u0561\u0576 \u057c\u0561\u0566\u0561\u0574\u0561\u057e\u0561\u0580\u0561\u056f\u0561\u0576 \u056e\u0580\u0561\u0563\u0580\u056b \u0584\u0576\u0576\u0561\u0580\u056f\u0578\u0582\u0574
Sat, 01 Nov at 03:00 pm Գիտական MeetUp․ 2026-2030 գիտության ռազամավարական ծրագրի քննարկում

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

MEETUPS
\u0540\u054a\u053f\u0546. \u00ab\u053c\u057c\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576\u056b\u0581\u055d \u0570\u0576\u0579\u0575\u0578\u0582\u0576\u00bb \/ NCOA: From Silence to Sound
Sat, 01 Nov at 07:00 pm ՀՊԿՆ. «Լռությունից՝ հնչյուն» / NCOA: From Silence to Sound

National Centre of Chamber Music/ Կամերային երաժշտության ազգային կենտրոն

MUSIC ENTERTAINMENT
\u0533\u0580\u0584\u056b \u0577\u0576\u0578\u0580\u0570\u0561\u0576\u0564\u0565\u057d | \u054a\u056b\u0565\u057d\u0576\u0565\u0580 \u0586\u0580\u0561\u0576\u057d\u056b\u0561\u0581\u056b \u056a\u0561\u0574\u0561\u0576\u0561\u056f\u0561\u056f\u056b\u0581 \u0564\u0580\u0561\u0574\u0561\u057f\u0578\u0582\u0580\u0563\u0576\u0565\u0580\u056b\u0581
Sat, 01 Nov at 08:00 pm Գրքի շնորհանդես | Պիեսներ ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգներից

«Զանգակ» գրատուն / Zangak Bookstore (Աբովյան մասնաճյուղ)

FESTIVALS ART
\u0548\u057d\u056f\u0565\u057a\u0561\u0580\u2024 \u0532\u0565\u0580\u0564\u0561\u057e\u0561\u0576\u0584, \u0532\u0565\u0580\u0564\u0561\u0577\u057f\u0561\u0580\u0561\u056f, \u053f\u0561\u0574\u0578\u0582\u0580\u057b (\u0584\u0561\u0575\u056c\u0561\u0580\u0577\u0561\u057e) Hiking in Voskepar
Sun, 02 Nov at 07:00 am Ոսկեպար․ Բերդավանք, Բերդաշտարակ, Կամուրջ (քայլարշավ) Hiking in Voskepar

Hamshen Tour - Համշեն Տուր

TRIPS-ADVENTURES TREKKING
\u0539\u0565\u0569\u0587 \u0561\u0580\u0577\u0561\u057e \u0564\u0565\u057a\u056b \u0540\u0531\u054c\u053b\u0543\u0531\u054e\u0531\u0546\u0554, \u0531\u0550\u0539\u053b\u053f\u053b \u0587 \u054a\u0535\u0544\u0536\u0531\u0547\u0535\u0546\u053b \u0565\u056f\u0565\u0572\u0565\u0581\u056b\u0576\u0565\u0580
Sun, 02 Nov at 09:00 am Թեթև արշավ դեպի ՀԱՌԻՃԱՎԱՆՔ, ԱՐԹԻԿԻ և ՊԵՄԶԱՇԵՆԻ եկեղեցիներ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA

\u054d\u053b\u053c\u054e\u0531 \u053f\u0531\u054a\u0548\u0552\u054f\u053b\u053f\u0545\u0531\u0546\u0538 \u053f\u0548\u0544\u053b\u054f\u0531\u054d\u053b \u054f\u0531\u0546\u0538
Sun, 02 Nov at 06:30 pm ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՏԱՆԸ

Arshakunyats 28, Yerevan, Armenia

CONCERTS MUSIC
\u2728 \u0535\u0580\u0587\u0561\u0576\u0575\u0561\u0576 17-\u0580\u0564 \u0574\u056b\u057b\u0561\u0566\u0563\u0561\u0575\u056b\u0576 \u0565\u0580\u0561\u056a\u0577\u057f\u0561\u056f\u0561\u0576 \u0583\u0561\u057c\u0561\u057f\u0578\u0576\u056b \u0583\u0561\u056f\u0574\u0561\u0576 \u0570\u0561\u0574\u0565\u0580\u0563 \u2728
Sun, 02 Nov at 07:30 pm ✨ Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգ ✨

Արամ Խաչատրյան համերգասրահ/Aram Khachaturian Concert Hall

MUSIC ENTERTAINMENT
CMC Certification Course for consultants
Mon, 03 Nov at 01:00 pm CMC Certification Course for consultants

Radisson Blu Hotel, Yerevan (Yerevan, Armenia)

WORKSHOPS

What's Happening Next in Yerevan?

Discover Yerevan Events