Թեթև արշավ դեպի ՀԱՌԻՃԱՎԱՆՔ, ԱՐԹԻԿԻ և ՊԵՄԶԱՇԵՆԻ եկեղեցիներ
Schedule
Sun Nov 02 2025 at 09:00 am to 08:00 pm
UTC+04:00Location
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA | Yerevan, ER
                  		Advertisement
                   		                   		 
                  	
                  
                                    
                  Նոյեմբերի 2-ին մեկնարկում է ԳԻՏԱՐՇԱՎ ակումբի արշավը դեպի ՀԱՌԻՃԱՎԱՆՔ, ԱՐԹԻԿԻ և ՊԵՄԶԱՇԵՆԻ եկեղեցիներ, որոնք գտնվում են Արթիկի տարածաշրջանում:Արշավի սկզբում կայցելենք միջնադարյան հռչակավոր ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ վանական համալիր: Վանքի հնագույն եկեղեցին կառուցվել է VII դարում, իսկ գլխավոր եկեղեցին հիմնադրել են Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները՝ 1201թ.-ին: Եկեղեցու պատին պահպանվել է Զաքարյան իշխանների կտիտորական բարձրաքանդակը: XIX դարում վանքում գործել է դպրոց, որտեղ սովորել է Ավետիք Իսահակյանը, իսկ այժմ հանդիսանում է հոգևոր ընծայարան:
Այնուհետև կանգառ կունենանք ԱՐԹԻԿՈՒՄ, որտեղ կայցելենք.
• ՍԲ. ՄԱՐԻՆԵ եկեղեցի՝ V դար,
• ՍԲ. ԳԵՎՈՐԳ մաստարայատիպ եկեղեցի՝ VII դար,
• ԼՄԲԱՏԱՎԱՆՔ՝ VII դար, որը աչքի է ընկնում իր որմնանկարներով:
Արշավի հաջորդ կանգառը ՊԵՄԶԱՇԵՆՈՒՄ է, որտեղ կայցելենք.
• ՊԵՄԶԱՇԵՆԻ եկեղեցական համալիր՝ VII դար,
• ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ՝ XI դար,
• ՄԱՐԿԱՐԱՎԱՆՔ՝ XI դար,
Արշավը կեզրափակենք ԼԵՌՆԱԿԵՐՏԻ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ բազիլիկ եկեղեցու՝ IV դար, այցելությամբ:
Գիտարշավը հնարավորություն կընձեռի բացահայտել վերոնշյալ հուշարձանների ճարտարապետական առանձնահատկությունները և պատմության գաղտնիքները:
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ արշավային կոշիկներ, սպորտային ոճի հագուստ և գլխարկ,, ինչպես նաև իրենց հետ ունենան սնունդ և 1 լ ջուր:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ
Հեռախոս 091 014301 (Սահակ), 094/095 325075 (Արմեն)
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 31.10․2025թ., որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը 8.000 ՀՀ դրամ, (տրանսպորտ, գիդ-ուղեկցող, գինու հյուրասիրություն):
Մեկնարկը՝ ժամը 09:00-ին,
02․11․2025թ., կիրակի օր
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):
                    	 
                    	 Advertisement
                    	                    		 
                    
                  
                  Where is it happening?
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:
 
								
									Know what’s Happening Next — before everyone else does. 
								
							










