Պատուհան դեպի տիեզերք քո տանը. Զրույց Լևոն Աբրահամյանի հետ
Schedule
Thu, 06 Nov, 2025 at 07:00 pm
UTC+04:00Location
Moskovyan 31, 0002 Yerevan, Armenia | Yerevan, ER
Զրույց Լևոն Աբրահամյանի հետ
Գորգի վրայով քայլել և նստել՝ հանգստանալու, խաղալու, զրուցելու, ուտելու, խմելու, քնելու, աղոթելու համար։ Մարդաբանորեն, գրեթե բոլոր մարդկային հիմնարար գործունեությունները տեղի են ունեցել գորգի վրա։ Կախված իր ժամանակակից տեղադրման վայրից՝ տան ներսույթում կամ պատշգամբում, մենք մինչ օրս շարունակում ենք կատարել զգալի զբաղմունքներ դրա վրա։ Մինչ մենք հիանում ենք գորգերի հորինվածքային առանձնահատկություններով, հանգստություն գտնում դրանց գործառնական նշանակության մեջ, վերհանում դրանց մեջ կրող սոցիալ-մշակութային պատումները, հայկական պատմական գորգերը մինչ օրս ճառագայթում են մի ներքին այլաբանական ուժ, որը շատ քչերն են ուսումնասիրել։ Կարո՞ղ են արդյոք հայկական պատմական գորգերի խիստ ռիթմիկ և վերացականացված բուսական-կենդանական կոմպոզիցիաները բացահայտել հյուսելու արվեստի քնած փիլիսոփայական հիմքը։
Հյուսողները փափուկ միկրոճարտարապետություները վերածել են՝ «տիեզերքի պատուհանի», գրում է մշակութաբան Լևոն Աբրահամյանը։ Իրար հաջորդող շրջանակների կենտրոնում՝ նրանք հանգույց առ հանգույց ստեղծում էին մանդալանման դրախտային այգիներ։ Մինչդեռ Հայաստանի հարևան Իրանը պարսկական գորգերի իր հետազոտությունը հիմնում է պարսկական այգիների փիլիսոփայության և սկզբունքների հետ կապված վերլուծական ուսումնասիրությունների վրա, Հայաստանի բռնի անցյալը, տարածքային փոփոխությունները, բնակչության տեղաշարժերը և մշակութային կորուստները թույլ չեն տվել ձևավորել նման շարունակական տեսական շրջանակ: Մշակութաբան Լևոն Աբրահամյանի հետ զրույցը հնարավորություն կտա ուսումնասիրել այս հարցերը և լսել նրա նախկին հետազոտություններն այն մասին, թե ինչպես է այգու ընկալումը արևելյան մշակույթներում՝ երկրային կամ երկնային, բրդից հյուսված, ջրային ուղիներով մշակված կամ քարից կառուցված, Հայաստանից, Իրանից մինչև Ճապոնիա, արտացոլում աշխարհը ընկալելու մարդու հոգևոր եղանակները:
🗓️ Հինգշաբթի Նոյեմբերի 6, 19։00
🎙️ Լեզուն` հայերեն
📍Մոսկովյան 31, Երևան (2րդ մուտք, 2րդ հարկ)
✏️ Մուտքն ազատ է՝ նախնական գրանցմամբ։ Տեղերը սահմանափակ են։
Գրանցման հղում` https://www.eventzilla.net/e/a-window-to-the-universe-in-your-home-2138680493
-
A Window Into the Universe in your Home
Conversation with Levon Abrahamyan
Walking on the carpet and sitting on it, to take a rest, play, chat, eat, drink, sleep, pray. Anthropologically, almost all fundamental human activities have been experienced on carpets. Depending on its contemporary placement in the house or on the outdoor daybeds of the balcony, we still continue to do a great number of them. While we admire their refined decorative features, find comfort in their functional purpose, recognize the sociocultural narratives they carry, Armenian historical carpets radiate until today an inner mystical force that very few scholars have studied. Could the highly rhythmic and abstracted flora-fauna compositions of Armenian historical carpets reveal a dormant philosophical foundation of the art of weaving?
Weavers have transformed the soft microarchitectures into a “window to the universe,” writes anthropologist Levon Abrahamyan. With the series of successive frames zooming in, weavers knotted mandala-like paradise gardens. While Armenia’s neighbouring Iran grounds its research of Persian carpets on strong analytical studies linked with the philosophy and principles of the Persian gardens, Armenia’s violent past history, territorial changes, population movements, and cultural losses didn’t allow such a continuous theoretical framework to form. The conversation with anthropologist Levon Abrahamyan will offer an opportunity to explore these questions and to learn from his past research on how the conception of the garden in Eastern cultures, natural or celestial, woven in wool, cultivated with waterways or built in stone, from Armenia, Iran to Japan, reflects the spiritual ways of perceiving the world.
🗓️ Thursday November 6, 7pm
🎙️ Language: Armenian
📍Moskovyan 31, Yerevan (2nd entrance, 2nd floor)
✏️ Free entrance with prior registration.
Registration link: https://www.eventzilla.net/e/a-window-to-the-universe-in-your-home-2138680493
📷 Piruza Khalapyan
Where is it happening?
Moskovyan 31, 0002 Yerevan, Armenia, Մոսկովյան փողոց 31, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:







