Բնապահպանական հեքիաթ-կոմիքսների գրքի շնորհանդես
Schedule
Fri, 07 Nov, 2025 at 03:00 pm
UTC+04:00Location
ԴԱՐԱՆ - ՀԱՅ ԳԻՐՔ | Yerevan, ER
Advertisement
🌿📚 Շրջակա միջավայր և առողջություն ՀԿ/Environment and Health NGO-ն նախաձեռնում է սպասված «Բնապահպանական հեքիաթ-կոմիքսների» գրքի շնորհանդեսը և վիկտորինա խաղ։📌Հեքիաթ-կոմիքսները նվիրված են բնապահպանական խնդիրների լուսաբանմանը, էկոլոգիական կրթության և էկո վարքագծի ձևավորման խթանմանը։
✅ Գրքի մեջ տեղ են գտել 2025թ-ին կազմակերպված «Բնապահպանական հեքիաթ-կոմիքսների» մրցույթի եզրափակիչ փուլ անցած հեքիաթների մոտիվներով պատրաստված կոմիքսները։ Ընդհանուր 11 զարմանահրաշ կոմիքս, որոնց յուրաքանչյուր կոմիքսի համար առկա է նաև «ներկիր ինքդ» բաժին։ Ժողովածուն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար։
📝🤓 Գիրքը կազմվել է ուրույն ոճով և ընթերցողի համար ինքնուրույն ստեղծագործելու ու գրքի մաս դառնալու հնարավորությամբ։
🌿✨Շնորհանդեսին կլինեն․
🔹հեքիաթ-կոմիքսների ստեղծման պատմության ներկայացում,
🔹մրցույթի հաղթողի մրցանակաբաշխություն,
🔹վիկտորինա խաղ մասնակիցների համար և մրցանակներ,
🔹բնապահպանական հեքիաթների գրքի անգլերեն տարբերակի ներկայացում;
🔹ծանոթացում ստեղծագործությունների հեղինակների հետ։
💡Վիկտորինա խաղին լինելու է 10 հարց "Բնապահպանական հեքիաթներ" գրքերի 1-ին և 2-րդ հատորներից։ Ճիշտ պատասխանողները կստանան մրցանակներ։ 🎁
Սիրով սպասում ենք 💚
📆Ս․թ․ նոյեմբերի 7-ին
⏰Ժամը՝ 15։00
📍 "Դարան-հայ գիրք" գրախանութ (հասցեն՝ Իսահակյան փող., 16ա շենք, ք. Երևան)
🎟️ Մուտքն ազատ է բոլոր տարիքային խմբերի համար
👉🏻Հարցերի դեպքում գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․ հասցեին
#envhealthngo
Advertisement
Where is it happening?
ԴԱՐԱՆ - ՀԱՅ ԳԻՐՔ, Իսահակյան փողոց 16ա, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:
Know what’s Happening Next — before everyone else does.







