ToolGather 2026 - Քաղաքացիական կրթության գործիքների տոնավաճառ
Schedule
Fri May 15 2026 at 12:00 pm to 05:00 pm
UTC+04:00Location
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE) | Yerevan, ER
Արդեն երրորդ անգամ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը կազմակերպում է ToolGather տոնավաճառը՝ յուրահատուկ հարթակ, որտեղ միավորվում են կրթության ոլորտի նորարարները 🤝
🎯 Այս նախաձեռնությունը ստեղծված է որպես դինամիկ հարթակ այն ՀԿ-ների, հիմնադրամների, ուսուցիչների և անհատների համար, ովքեր մշակում են կրթական նորարար մեթոդներ, գործիքներ, խաղեր ու վարժություններ։ Միջոցառման առանցքում փորձի փոխանակումն է և այնպիսի գործիքների հանրայնացումը, որոնք կրթությունը դարձնում են առավել մասնակցային ու արդյունավետ։
📅 Երբ՝ մայիսի 15
🕐 Ժամը՝ 12:00 – 17:00
📍 Որտեղ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Երևան, Նալբանդյան 128)
Միջոցառումն ունենալու է խաղայնացված ձևաչափ։ Մասնակիցներն ու այցելուները կհավաքեն «կրթապիտակներ», որոնք օրվա ավարտին կարող են փոխանակել «ԿԱԶԱ» հիմնադրամի «Ինոխանութում» ներկայացված կրթական գործիքներով 🎁
Ի՞նչ է ձեզ սպասվում
🔹 Գործիքների տոնավաճառ
Շուրջ 20 տաղավարներում կազմակերպություններն ու անհատները կցուցադրեն իրենց կրթական գործիքները։
🔹 ToolGather talk ձևաչափի զրույցներ
Քննարկվելու են «Քաղաքացիական կրթության հայկական բանաձևը», «Մերօրյա երիտասարդ քաղաքացու բանաձևը», «Երիտասարդական աշխատողի դերը ակտիվ քաղաքացու ձևավորման մեջ» թեմաները։
🔹 Թեմատիկ աշխատարաններ
Ինտենսիվ հանդիպումներ, որոնք կանդրադառնան ՀՀ երիտասարդական էկոհամակարգին, տեղահանված անձանց հետ աշխատանքի վերաբերյալ արդյունավետ գործիքներն, թվային քաղաքացիության գործիքներին, և միջազգային կրթական ծրագրերին։
------------------------
Միջոցառման կազմակերպիչ՝
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ
Աջակից՝
Brot für die Welt
Գործընկերներ՝
Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Where is it happening?
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE), Nalbandyan 128,Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:

















