ԱՎԱՆԴՈՒՅԹԻՑ ԱՆԴԻՆ. ՆՈՐ ՀՆՉՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Schedule
Tue, 28 Apr, 2026 at 07:00 pm
UTC+04:00Location
Khanjyan 19, 5th floor, 0010 Yerevan, Armenia | Yerevan, ER
Հովհաննիսյան ինստիտուտը ապրիլի 28-ին կհյուրընկալի ժամանակակից հայ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանին։ Հանդիպման ընթացքում կդիտարկվի հայ կոմպոզիտորական դպրոցի անցած ուղին՝ ակադեմիական ավանդույթներից մինչև արդի լեզվամտածողության տրանսֆորմացիաներն ու ոճային բազմազանությունը: Հովհաննիսյանի հետ կքննարկենք նաև ժամանակակից երաժշտարվեստի իրացման հարթակներն ու այսօրվա նորագույն միտումները։
***
Արամ Հովհաննիսյանը սովորել է Ժնևի Երաժշտական Բարձրագույն Դպրոցում (HEM de Genève) հանրահայտ կոմպոզիտոր Միքայել Ժարրելի դասարանում (MA in Composition, 2011): Նա մի շարք միջազգային կոմպոզիտորական մրցույթների դափնեկիր է (Pre-Art, 2005, Ցյուրիխ; Kiefer-Hablitzer 2011, Բեռն; Musikfestival Bern 2011, Բեռն; Mizmorim 2018, Բազել)։ Հովհաննիսյանի ստեղծագործությունները պատվիրվել և կատարվել են հեղինակավոր անսամբլների կողմից, որոնց շարքում են Collegium Novum Zurich, Laboratorium, Paul Klee, Aequatuor, Proton և Pre-Art շվեյցարական անսամբլները, Մոսկվայի Ժամանակակից Երաժշտության Անսամբլը (MCME), Oktoplus (Հաննովեր), Studio for New Music (Մոսկվա), ** Jahnrhundert Wien (Վիեննա) և Assonance անսամբլները, Վրաստանի Ազգային Սիմֆոնիկ Նվագախումբը, ինչպես նաև մի շարք մենակատարներ: «Քառորդ Տոն» կազմակերպության համահիմնադիրներից է: 2017-ից հանդիսանում է «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի և «Ասոնանս» անսամբլի գեղարվեստական ղեկավարը: 2018 թ. վերադարձել է Հայաստան՝ ստանձնելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտորի պաշտոնը:
Where is it happening?
Khanjyan 19, 5th floor, 0010 Yerevan, Armenia, Խանջյան փողոց 21, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:


















