«ՆԵՐՔԻՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» միջագային գիտաժող
Schedule
Wed, 20 May, 2026 at 09:00 am to Fri, 22 May, 2026 at 06:30 pm
UTC+04:00Location
Elite Plaza Business Center | Yerevan, ER
Գիտաժողովի համանախագահներ՝ Լամարա Մանուկյան և պրոֆ. Սամվել Հովհաննիսյան:
Թիրախային լսարան՝ ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, թոքաբաններ, սրտաբաններ, նյարդաբաննե, ներզատաբաններ, աղեստամոքսաբաններ, նեֆրոլոգներ, մանկաբույժներ և վերականգնողաբաններ։
Գիտաժողովը նպատակ ունի քննարկել ամբուլատոր օղակում սիրտանոթային, շնչառական, մարսողական, էնդոկրին, նյարդային և միզասեռական համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև մետաբոլիկ առողջության և ճարպակալման ժամանակակից մարտահրավերները և բուժման նորագույն մոտեցումները համակցված հիվանդություններով պացիենտի մոտ:
Գիտաժողովին մասնակցելու են առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների և փորձագետների՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Արգենտինայից, Իսպանիայից, Իրաքից, Եգիպտոսից և այլ երկրներից։
Գիտաժողովի գիտական և կրթական ծրագիրը կնպաստի տարբեր մասնագիտությունների բժիշկների հետագա մասնագիտական աճին, փորձի փոխանակմանը, բժշկական առաջատար նվաճումների վերաբերյալ տեղեկատվության տարածմանը և միջազգային համագործակցությանը ներքին բժշկության ոլորտում։
Գիտաժողովը անվճար է:
Գիտաժողովը ներկայացված է ՇՄԶ կրեդիտավորման:
Սիրով հրավիրում եմ ձեզ մասնակցել հագեցած, հետաքրքիր և բազմամասնագիտական միջոցառմանը:
Where is it happening?
Elite Plaza Business Center, Optym, Խորենացու փողոց, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:

















