Նախաճաշ ազգային երգով ու խաղով
Schedule
Sat Jun 13 2026 at 10:30 am to 12:00 pm
UTC+04:00Location
Անգլիական այգի / English Park | Yerevan, ER
Advertisement
🗓️ Հունիսի 13 | 10:30–12:00☕ Նախաճաշ «Նարոտ» ավանդական միջոցառումների թիմի հետ
🎙 Թեմա՝ Ազգային երգի ու պարի կենդանի շունչը
Հրավիրում ենք նախաճաշի «Նարոտի» հետ՝ միասին վայելելու հայկական մշակույթի ջերմությունն ու բովանդակությունը։
Կխոսենք հացի արարման սուրբ գործընթացի մասին. կպարզենք, թե ինչ ճանապարհ է անցնում հացը մինչև մեր սեղանին հասնելը և ինչ խորհուրդներ է այն թաքցնում։
Սա հանդիպում է այն մասին, թե ինչպես են աշխատանքային ամենօրյա գործընթացները վերածվել մեղեդու ու պարի, և ինչպես է մեր ինքնությունը պահպանվում ավանդույթների միջոցով։
Ի՞նչ է սպասվում՝
☕ Նախաճաշ + մեր իսկ ձեռքերով պատրաստված հայկական յուրահատուկ աղանդերի համտես,
💃 Ավանդական երգերի ու պարերի ուսուցում,
💬 Զրույց հացի ու աշխատանքային ծեսերի մասին,
💬 Նոր կապեր ու ազգային ջերմ միջավայր։
Մուտքը՝ «10:30 ակումբ»-ի անդամների համար անվճար։
Միանալու 2 տարբերակ կա (անձը՝ 10,000 դրամ)
🎯 Գրանցվեք ու եկեք,
🎯 Հովանավորեք 1 կամ մի քանի մասնակցի, ովքեր ուզում են ներկա լինել, բայց չեն կարող (մենք կներգրավենք)։ Դա անսպասելի ու գեղեցիկ նվեր կլինի նրանց համար 😊
📲 Գրանցման հղումը՝ https://forms.gle/eDWZoX1weRe71CjPA
Հ.Գ. Շնորհակալություն նաև մեր գործընկերոջը՝ «EasyPay»-ին, արդեն 2 տարի մեր կողքին լինելու համար 💛
Advertisement
Where is it happening?
Անգլիական այգի / English Park, English Park, Italy Street,Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:
Know what’s Happening Next — before everyone else does.











