Քայլարշավ դեպի ՏԻՐԻՆԿԱՏԱՐԻ ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐ + ԱՄԲԵՐԴ
Schedule
Sun Jun 14 2026 at 09:00 am to 07:00 pm
UTC+04:00Location
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA | Yerevan, ER
Advertisement
🗓 ՀՈՒՆԻՍԻ 14-ին մեկնարկում է #Հայոցբերդերը նախագծի քայլարշավը դեպի ՏԻՐԻՆԿԱՏԱՐԻ #ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐ և ԱՄԲԵՐԴ ԱՄՐՈՑ։Արշավի սկզբում կքայլենք դեպի Արագած լեռան լանջին՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա գտնվող #Տիրինկատար (Կարմիր սար) հնագիտական հուշարձան։
Այստեղ վերջին տասնամյակում հայտնաբերվել են 12 #վիշապաքարեր և այլ հնադարյան հուշարձաններ, ինչը վկայում է, որ այն եղել է կարևոր պաշտամունքային կենտրոն։
Արահետը անցնում է Ամբերդ գետի գեղատեսիլ կիրճով և Արագածի լեռնային մարգագետիններով։
🏰 Արշավի վերջում կայցելենք անառիկ #Ամբերդ ամրոցը (X դար), որը հանդիսացել է Հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավոր ամրոցը։ Կայցելենք նաև սպարապետի կառուցած #Վահրամաշեն եկեղեցին՝ 1026թ․։
🥾 Քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ մոտ 12 կմ։
⚠️ Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ արշավային կոշիկներ, հագուստ և գլխարկ, ինչպես նաև իրենց հետ ունենան սնունդ և 2 լ ջուր։
📌 ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ
📞 091 014301 (Սահակ)
📞 094/095 325075 (Արմեն)
💳 Մասնակցության վճարը՝ 8․000 ՀՀ դրամ
(տրանսպորտ, գիդ-ուղեկցող)
🎟 Ամբերդի մուտքի տոմսի արժեքը՝ 1500 դրամ
(ներառված չէ արշավի գնի մեջ)
⏰ Մեկնարկը՝ 14․06․2026թ., կիրակի, ժամը 09:00
📍 Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24)
❗ Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 12․06․2026թ․, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ։
Advertisement
Where is it happening?
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:
Know what’s Happening Next — before everyone else does.









