ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԱՐԳՄԱՆՉԻ ՀԵՏ I Հասմիկ Շալունց
Schedule
Wed, 08 Apr, 2026 at 02:00 pm
UTC+04:00Location
Տերյան 72, 0009 | Yerevan, ER
Advertisement
#Ֆրանկոֆոնիայի_երկամսյակի շրջանակում ֆրանսահայ անվանի գրող, գրականագետ Անրի Թրուայայի (Լևոն Թորոսյան) ծննդյան 115-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա հանդիպում թարգմանչուհի Հասմիկ Շալունցի հետ։Այս հանդիպումը միավորում է գրականությունը, թարգմանական արվեստը և ֆրանսահայ մշակութային ժառանգությունը՝ ստեղծելով կենդանի երկխոսություն ընթերցողի և գրքի միջև։
Ֆրանսիական ակադեմիայի անդամ Թրուայան համարվում է ֆրանսիական արձակի ամենաընթերցվող հեղինակներից մեկը․ նրա ստեղծագործությունները գրավում են հոգեբանական խորությամբ, պատմական շնչով և մարդկային ճակատագրերի նուրբ բացահայտումներով։
Հանդիպման ընթացքում կանդրադառնանք Թրուայայի հայերեն թարգմանություններին, մասնավորապես՝ «Աննա Պրեդայ» վեպին, որը հայ ընթերցողների կողմից արժանացել է առանձնահատուկ սիրո և բազմիցս ընդգրկվել է նաև Ազգային գրադարանի ընթերցողների նախընտրելի գրքերի ամենամսյա տասնյակում։
«Աննա Պրեդայ»-ը հուզիչ, լարված ու խորապես մարդկային պատմություն է՝ սիրո, ներքին պայքարի և ընտրության մասին, որտեղ հերոսուհու հոգեբանական աշխարհը բացվում է շերտ առ շերտ՝ պահելով ընթերցողի հետաքրքրությունը մինչև վերջ։
📍 Թամանյանական մասնաշենք, 2-րդ հարկի նախասրահ
🎟 Մուտքն ազատ է
Advertisement
Where is it happening?
Տերյան 72, 0009, Տերյան փողոց 72, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:
Know what’s Happening Next — before everyone else does.









