Գարուն, գարուն, գարո՜ւն… Էպիգրաֆում
Schedule
Wed, 08 Apr, 2026 at 06:00 pm
UTC+04:00Location
Epigraph (Mashtots 43) | Yerevan, ER
Ապրիլի 8-ին, 18:00-ին արի՜ Էպիգրաֆ (Մաշտոց 43)՝ «Գարուն» ամսագրի շապիկների ցուցահանդեսի բացմանը, որն իրականացնում ենք Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցաբար։
Այդ օրը ներկա կլինեն սիրելի «գարունականները»` Գրիգոր Խաչատրյան, Էդվարդ Միլիտոնյան, Հենրիկ Էդոյան, Մարինե Պետրոսյան, Մերուժան Տեր-Գուլանյան, Կարինե Խոդիկյան, Հուսիկ Արա, Հակոբ Մովսես և մնացածը:
Հանդիպումը կվարի գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Ձեզ համար պատրաստել ենք մի շարք անակնկալներ. գրախանութում կգտնեք ամսագրի շապիկներով պաստառներ, փոստքարտեր և, իհարկե, հենց ամսագրերը (1978−1990):
Ժամադրվենք Էպիգրաֆում` հիշելու ամենասիրելի «Գարուն» ամսագիրը:
Մուտքն ազատ է։
Where is it happening?
Epigraph (Mashtots 43), Մաշտոցի պողոտա 43, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:

















