ԿԱՆԱՅՔ ԱՌԱՆՑ ՏԱՐԻՔԻ . ԷՆԴՈԿՐԻՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ
Schedule
Sat, 28 Feb, 2026 at 09:30 am to Sun, 01 Mar, 2026 at 02:00 pm
UTC+04:00Location
Elite Plaza Business Center | Yerevan, ER
սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի II ամենամյա գիտաժողովին՝
«ԿԱՆԱՅՔ ԱՌԱՆՑ ՏԱՐԻՔԻ ՝ԷՆԴՈԿՐԻՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ»,
որը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 28-մարտի 1-ին՝ «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնի կոնֆերանս-դահլիճում։
Գիտաժողովի մասնակիցները
Հրավիրված են մասնակցելու՝
Մանկաբարձ-գինեկոլոգներ
Էնդոկրինոլոգներ
Մաշկավեներաբաններ
Բժիշկ-կոսմետոլոգներ
Պլաստիկ վիրաբույժներ
Դիմածնոտային վիրաբույժներ
Գիտաժողովը համախմբում է առաջատար մասնագետներին՝ քննարկելու նորարարական մեթոդներն ու հետազոտությունները, որոնք վերափոխում են կնոջ առողջության և երիտասարդության պահպանման մոտեցումները։
Նվիրված է՝
*Դաշտանադադարի հորմոնալ թերապիայի անհատականացված մոտեցումներին
*Դաշտանադադարի ախտանշանների այլընտրանքային բուժման մեթոդներին
* Կյանքի որակի և երկարակեցությանը
* Էսթետիկ գինեկոլոգիային
* Ներկայացվելու են կնոջ երիտասարդությունը պահպանելու ամենաարդիական մեթոդները՝ միավորելով մաշկաբանության, կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության լավագույն փորձերը։
Կրեդիտավորում
Գիտաժողովի ծրագիրը ներկայացված է ՀՀ ԱՆ՝ կրեդիտավորման։
Գրանցման պայմանները
Գրանցումը ՊԱՐՏԱԴԻՐ Է։
Տեղերը սահմանափակ են։
Վճարման վերջնաժամկետը՝ փետրվարի 26։
Երկու օրվա մասնակցության արժեքը՝ 12000 դրամ
Ասոցիացիայի անդամների համար՝ 10000 դրամ
Գրանցվելու համար անցեք հետևյալ հղմամբ՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSemQejtkrnRjntHIVvs4CZNR16C5OaIfVLwMX5AGbsPZ0b2SA/viewform
Սպասում ենք Ձեզ գիտաժողովում՝ միասին ձևավորելու նոր մոտեցումներ կնոջ առողջության և երիտասարդության պահպանման ոլորտում։
Where is it happening?
Elite Plaza Business Center, Optym, Խորենացու փողոց, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:


















