Արշավ դեպի ԹԲԻԼԻՍԻ և ԳԱԳԻ ԲԵՐԴ (2 օր)
Schedule
Sat, 28 Feb, 2026 at 08:00 am to Sun, 01 Mar, 2026 at 11:00 pm
UTC+04:00Location
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA | Yerevan, ER
Advertisement
📍 ՀԻՆ ԹԻՖԼԻՍ - ԳԱԳԻ ԲԵՐԴ 🏰 ՀԱՅՈՑ ԲԵՐԴԵՐԸ նախագիծ📅 Փետրվարի 28-ից մարտի 1-ը #գիտարշավ ակումբը կազմակերպում է երկօրյա #բացառիկ արշավ դեպի ՀԻՆ ԹԻՖԼԻՍ և միջնադարյան #ԳԱԳԻ բերդ։
➡️ Առաջին օր – ՀԻՆ ԹԻՖԼԻՍ
Կուսումնասիրենք Թիֆլիսի հին թաղամասերը՝ Սոլոլակ, Կալա, Օրթաճալա և Մթածմինդա։
Հատուկ ուշադրություն կդարձնենք քաղաքի հայկական պատմամշակութային շերտին։
Կայցելենք․
• հայ մտավորականների և մեծահարուստների (Հ․ Թումանյան, Րաֆֆի, Ալեքսանդր Մանթաշյանց, Միքայել Արամյանց և այլք) ապարանքներ ու քարավանատներ
• Մեյդանի Սբ. Գևորգ, Նորաշեն, Սբ. Խաչ, Սբ. Ստեփանոս, Բեթղեհեմի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցիներ
• Նարիկալա բերդ
• երեկոյան զբոսանք Շոթա Ռուսթավելի պողոտայով
Ցանկության դեպքում հնարավոր կլինի ժամանց քաղաքի լավագույն փաբերից կամ ռեստորաններից մեկում։
Գիշերակացը՝ Թբիլիսիում։
➡️ Երկրորդ օր – ՀԱՎԼԱԲԱՐ և ԳԱԳԻ ԲԵՐԴ
Առավոտյան շրջայց Թբիլիսիի #Հավլաբար թաղամասում․
• Էջմիածնեցոց Սբ․ Գևորգ եկեղեցի
• Երևանցեցոց Սբ․ Մինաս եկեղեցի
• Կարմիր Ավետարան (Շամխորեցոց Սբ․ Աստվածածին)
• Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոն
Այնուհետև կմեկնենք դեպի Վրաստանի հարավում գտնվող #ԳԱԳԻ միջնադարյան բերդ։ Բերդը հայտնի է իր հզոր աշտարակներով և պարիսպներով և կապվում է Վահրամյաններ իշխանական տոհմի հետ։
Միջնադարյան աղբյուրներում հիշատակվող #ԳԱԳ (Գագա) բերդի տեղադրության վերաբերյալ այսօր գոյություն ունեն երեք վարկածներ. մեկը՝ Հայաստանում (Բարդավանք), երկրորդը՝ Ադրբեջանում (Գագ լեռան վրա) և երրորդը՝ Վրաստանում (Գագի բերդ)։ Մեր այցելությունը հնարավորություն կտա տեղում ուսումնասիրել և գնահատել Վրաստանում գտնվող ԳԱԳԻ բերդի համապատասխանելիությունը միջնադարյան լեգենդար Գագ բերդին։
Երեկոյան՝ վերադարձ Երևան։
ℹ️ Կազմակերպչական տեղեկություն
👟 Հարմարավետ սպորտային կոշիկ և տաք հագուստ
Չմոռանաք Անձնագիր կամ նույնականացման քարտ։
📅 Մեկնարկ՝ 28․02․2026թ., ժամը 08:00
📍 Հանդիպման վայր՝ ԳԱԱ շենքի դիմաց (Բաղրամյան 24)
💰 Մասնակցության վճար՝ 29.000 ՀՀ դրամ
(տրանսպորտ, հյուրանոց, նախաճաշ, գիդ-ուղեկցող, ապահովագրություն)
📞 Գրանցում՝ մինչև փետրվարի 26-ը
091 014301 (Սահակ) 094 325075 (Արմեն)
❗ Չեղարկումը հնարավոր է մինչև 25․02․2026թ․
#ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը
Advertisement
Where is it happening?
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:
Know what’s Happening Next — before everyone else does.









