«Նեյրոինտենսիվ թերապիայի առաջին կոնֆերանս»
Schedule
Fri, 17 Apr, 2026 at 03:00 pm to Sat, 18 Apr, 2026 at 05:30 pm
UTC+04:00Location
Radisson Blu Hotel, Yerevan (Ереван, Армения) | Yerevan, ER
📚Կոնֆերանսը կմիավորի վերակենդանացման, նյարդավիրաբուժության և նյարդաբանության ոլորտների առաջատար մասնագետների Հայաստանից, ԱՄՆ-ից և Կանադայից, ինչպես նաև հարակից մասնագիտությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են մասնագիտական գիտելիքների խորացմամբ և որակավորման բարձրացմամբ։
👩⚕️👨⚕️Երկօրյա միջոցառման շրջանակում նախատեսված են ԱՄՆ-ից և Կանադայից ժամանած ճանաչված փորձագետների ելույթներ, որոնք կներկայացնեն միջազգային նորագույն ուղեցույցները, կլինիկական հետազոտությունների արդյունքները և գործնական դեպքեր նեյրոինտենսիվ թերապիայի ոլորտում։ Մասնակիցները կունենան հնարավորություն քննարկելու բարդ կլինիկական իրավիճակներ, հարցեր ուղղելու բանախոսներին և հաստատելու մասնագիտական կապեր արտասահմանյան գործընկերների հետ։
🔎Կոնֆերանսի հիմնական թեմաները՝
• ինսուլտների ժամանակ ինտենսիվ թերապիա
• ինսուլտների բուժման նվազ ինվազիվ մեթոդներ
• ներգանգային ճնշման մոնիտորինգ և վերահսկում
• նեյրոռեանիմացիայում ինֆեկցիոն բարդություններ
📍 Radisson BLU Hotel, Azatutyan Avenue 2/2
📅Ապրիլի 17-18
🔗Մանրամասների և գրանցման համար` https://forms.gle/9dtJtVjrnZPLZFtg6
☎️+374 93 33 99 46
📩 [email protected]
Where is it happening?
Radisson Blu Hotel, Yerevan (Ереван, Армения), Ազատության պողոտա 2/2, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:


















