Նվիրում արվեստին․ Արտաշես Մկրտչյան 75/55
Schedule
Thu, 16 Apr, 2026 at 07:00 pm
UTC+04:00Location
National Centre of Chamber Music/ Կամերային երաժշտության ազգային կենտրոն | Yerevan, ER
🎼 Ապրիլի 16-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված ջութակահար Արտաշես Մկրտչյանի ծննդյան 75 և ստեղծագործական գործունեության 55-ամյակներին։
🎶 Համերգին երլույթներով հանդես կգան Արտաշես Մկրտչյանը և իր սաները:
Դաշնակահարներ՝ Հասմիկ Տեր-Անտոնյան, Շուշան Արևշատյան:
🎶 Ծրագիր՝
-Յոհաննես Բրամս. Սոնատ ջութակի և դաշնամուրի համար
Արտաշես Մկրտչյան
-Էռնեստ Շոսոն. Պոեմ ջութակի և նվագախմբի համար, երկ 25
Արտաշես Մկրտչյան
-Անտոնին Դվորժակ. Սլավոնական պար N 1
Վիկտորյա Սոսյան(7-րդ դասարան)
-Մորիս Ռավել. «Գնչուհին»
Մարիամ Հակոբյան(11-րդ դասարան)
-Էժեն Իզայի. Սոնատ մենանավագ N 3
Լիլյա Քյուրքչյան (12-րդ դասարան)
-Կլոդ Դեբյուսի. «Վուշե մազերով աղջիկը», Սերգեյ Ռախմանինով. Սերենադ
Լիլիթ Մելքոնյան (բակալավրիատ 1-ին կուրս)
-Ֆրից Կրեյսլեր. Ռեչիտատիվ և սկերցո
Ջեմմա Մանուկյան (բակալավրիատ 2-րդ կուրս)
-Էժեն Իզայի. Էլեգիական պոեմ
Արուսյակ Արևշատյան (մագիստրատուրա 1-ին կուրս)
-Պաբլո Սարասատե. «Խաբաներա»
Սյուզանա Ասատրյան (մագիստրատուրայի 1-ին կուրս)
-Էժեն Իզայի. Սոնատ մենանավագ N 6
Էլեն Մամիկոնյան(մագիստրատուրա 2-րդ կուրս)
🎼 Արտաշես Մկրտչյանի մասին
Համամիութենական մրցույթ դափնեկիր, Բորոդինի անվան քառյակի մրցույթի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանը Արամ Խաչատրյան լարային քառյակի հիմնադիրն է և Հայֆիլհարմոնիայի մենակատար։
Նա ուսանել է ժամանակի մեծագույն ջութակահար Ժան Տեր-Մերգերյանի դասարանում։ Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի հետ, մասնակցել միջազգային հեղինակավոր փառատոների։ Հանդիսացել է հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողը, որոնց մի մասը հատուկ գրվել և նվիրվել են իրեն։
Այսօր, Մկրտչյանի բազմաթիվ ուսանողներն աշխատում են Հայաստանի և արտերկրի հեղինակավոր երաժշտական կառույցներում։ Իսկ մի քանիսը միջազգային բարձր ճանաչում վայելող ջութակահարներ են։
🎟️ Տոմսերի արժեքը՝ 2000 - 3000 ՀՀ դրամ | https://nccm.am/hy/events?id=2755
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
☎️ Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
🏤 Տոմսարկղ` (010) 58-60-46
Where is it happening?
National Centre of Chamber Music/ Կամերային երաժշտության ազգային կենտրոն, Իսահակյան փողոց 16, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:



















