«ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ» ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Schedule
Thu, 05 Mar, 2026 at 02:30 pm
UTC+04:00Location
YSU Black Building | Yerevan, ER
Մարտի 5-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի՝ Թաթուլ Կրպեյանի անվան լսարանում (թիվ 217) «Ճգնաժամային հասարակություններ․ տեսական հարցադրումներ» թեմայով զեկուցմամբ հանդես կգա պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը։
📚 Բանախոսության շրջանակներում կվերլուծվեն ճգնաժամի, անցումայնության (liminality) և «կառավարելի քաոսի» հայեցակարգերը, դրանց ազդեցությունը հասարակական ինքնության փոխակերպությունների և համակարգային փոփոխությունների վրա։ Անդրադարձ կկատարվի նաև սոցիալական երևույթների համակարգագիտական (Systems Science) մոտեցմանը և ճգնաժամային իրավիճակներում ընտրախավերի (էլիտաների) դերակատարության ու պատասխանատվության հարցերին։
⏰ Բանախոսության սկիզբը՝ ժամը 14:30-ին։ Մուտքն ազատ է։
Where is it happening?
YSU Black Building, Abovyan str. 52,Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:



















