Tango Animal: Batimento Duo from Uruguay
Schedule
Thu, 04 Jun, 2026 at 07:30 pm
UTC+04:00Location
National Centre of Chamber Music/ Կամերային երաժշտության ազգային կենտրոն | Yerevan, ER
🎼 Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Հայաստանում Ուրուգվայի դեսպանությունը ներկայացնում են
ուրուգվայական «Բատիմենտո Դուո»-ի «Tango Animal» խորագրով բացառիկ համերգը։
Հունիսի 4-ին՝ ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու տանգոյի պատմության ամենանշանակալի ուրուգվայցի և արգենտինացի հեղինակների ստեղծագործությունները՝ ներկայացված յուրահատուկ և ժամանակակից մեկնաբանությամբ։
🎶 Համերգային ծրագիրը հիմնականում հիմնված է երաժիշտների վերջին՝ «Tango Animal» ալբոմի ստեղծագործությունների վրա:
«Բատիմենտո Դուոն» ուրուգվայական գործիքային անսամբլ է, որի կազմում են Իգնասիո Կոռեան և Անդրես Ռեյը: Հենվելով տարածաշրջանային երաժշտության վրա` ուսումնասիրում են տարբեր երաժշտական ոճեր՝ մասնագիտանալով Ռիո դե լա Պլատային բնորոշ ժանրերում, ինչպիսիք են՝ տանգոն, վալսը և միլոնգան:
🎵 Անսամբլը ելույթ է ունեցել Ուրուգվայի ամենահեղինակավոր դահլիճներում, այդ թվում՝ Սոլիս թատրոնում, Սալա Սիտառոսայում և Սալա Հուգո Բալսոյում (SODRE): Երաժիշտները մասնակցել են միջազգային փառատոների, վարպետության դասերի և համերգային ծրագրերի
աշխարհի տարբեր երկրներում՝ Կոլումբիայից ու Մեքսիկայից մինչև Ճապոնիա, Իսպանիա, Անգլիա, Ֆինլանդիա և Արգենտինա։
Համերգն իրականացվում է Ուրուգվայի՝ արտասահմանում մշակութային գործունեության խթանման հիմնադրամի, աջակցությամբ։
🎟️ Տոմսերի արժեքը՝ 3000-7000 | https://nccm.am/hy/events?id=2874
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
☎️ Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
🏤 Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120
______________________________________________
Tango Animal: Batimento Duo from Uruguay
🎼 The National Center of Chamber Music and the Embassy of Uruguay in Armenia present the exclusive concert “Tango Animal” by the Uruguayan ensemble “Batimento Duo”.
On June 4 at 7:30 PM, at the Komitas Chamber Music Hall, the audience will have the opportunity to enjoy works by the most prominent Uruguayan and Argentine composers in the history of tango, presented in a unique and contemporary interpretation.
🎶 The concert program is mainly based on the compositions from the musicians’ latest album, “Tango Animal.”
Batimento Duo is an Uruguayan instrumental ensemble featuring Ignacio Correa and Andrés Rey. Using regional music as a foundation, they explore a variety of musical perspectives, specializing in River Plate genres such as tango, waltz, and milonga.
🎵 The ensemble has performed at Uruguay’s most prestigious venues, including Solís Theatre, Sala Zitarrosa, and Sala Hugo Balzo (SODRE). The musicians have participated in international festivals, masterclasses, and concert programs in various countries around the world, from Colombia and Mexico to Japan, Spain, England, Finland, and Argentina.
The concert is held with the support of the Fund for the Promotion of Cultural Activities Abroad of Uruguay.
🎟️ Ticket prices: 3000–7000 AMD | https://nccm.am/en/events?id=2874
ENTRY FOR CHILDREN UNDER 6 YEARS OLD IS PROHIBITED.
☎️ For more information: 010 52-67-18
🏤 Box office: 010 58-60-46, 055 220-120
Where is it happening?
National Centre of Chamber Music/ Կամերային երաժշտության ազգային կենտրոն, Իսահակյան փողոց 16, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:


















