IDEx vol 4 | High-Performance Leadership (Բարձր արդյունավետությամբ առաջնորդություն)
Schedule
Sat Jun 06 2026 at 10:30 am to 03:30 pm
UTC+04:00Location
Tufenkian Heritage Hotels | Yerevan, ER
Advertisement
🔥 IDEx vol 4 | High-Performance Leadership (Բարձր արդյունավետությամբ առաջնորդություն)🎯 Կազմակերպչական բարձր արդյունավետության ապահովումը պահանջում է ռազմավարական նուրբ հավասարակշռություն կարգապահության և կորպորատիվ առողջ մշակույթի միջև։ Այն առաջնորդների համար, ովքեր ձգտում են ոչ միայն գրանցել ցուցանիշներ, այլև կառուցել ինստիտուցիոնալ հաջողության կայուն հիմքեր, IDEx vol. 4-ը ներկայանում է որպես բացառիկ հարթակ՝ վերանայելու առաջնորդական մոտեցումները և բացահայտելու կառավարման նոր հորիզոններ։
📈 Նախորդ հանդիպումների հաջողությունն ու մեր մասնակիցների վստահությունը հիմք դարձան, որպեսզի IDEx-ի՝ այս տարվա մեր շարքը եզրափակենք թիմերում թերևս ամենապահանջված թեմաներից մեկով՝ «High-Performance Leadership» (Բարձր արդյունավետությամբ առաջնորդություն)։ Սա 2026 թվականի շրջանակում IDEx ֆորմատով մեր վերջին քննարկումն է, որտեղ կկենտրոնանանք այն ռազմավարական մոտեցումների վրա, որոնք թույլ են տալիս ձևավորել բացառիկ արդյունքներ գրանցող թիմեր։ Մասնակցային քննարկումների միջոցով միասին կուսումնասիրենք այն մեխանիզմները, որոնք օգնում են առաջնորդին բացահայտել թիմի ողջ ներուժը և կառուցել կայուն ու արդյունավետ համակարգեր։
🤍 Թեման՝ «High-Performance Leadership» (Բարձր արդյունավետությամբ առաջնորդություն)
📅 Ամսաթիվը՝ 06.06.2026
📍 Վայրը՝ Թուֆենկյան ավանդական հյուրանոց Երևան
🕥 Ժամը՝ 10:30-15:30
🥰 IDEx-ը staff.am-ի Career Factory կրթական ուղղության և Աննա Կոնջորյանի համատեղ նախաձեռնությունն է։ Սա բացառիկ հարթակ է, որտեղ բիզնես առաջնորդները, միջին և բարձր օղակի ղեկավարները հանդիպում են մեկ սեղանի շուրջ՝ փոխանակելու մտքեր և գաղափարներ՝ միտված նոր լուծումների և հին խնդիրներին նոր լուծումներ տալու նպատակով։
👉🏼 IDEx-ի մասին առավել լավ պատկերացում կազմելու համար ծանոթացեք նախորդ IDEx փորձառություններն ամփոփող հոդվածներին, տեսանյութերին և լուսանկարներին։
🤔 Ինչու՞ է IDEx-ը յուրահատուկ
IDEx-ի բացառիկությունը մասնակցային ձևաչափն է՝ հիմնված աշխարհահռչակ «World Cafe» ձևաչափի վրա։
🤗 Սրահում առկա 8 սեղաններից յուրաքանչյուրը նվիրված է «Daring Leadership» թեմայի մեկ առանցքային ուղղության։ Յուրաքանչյուր սեղան ունի իր ֆասիլիտատորը, ով ուղղորդում է քննարկումը: Մասնակիցները խմբերով պարբերաբար (15 րոպեն մեկ) տեղափոխվում են մի սեղանից մյուսը՝ հարստացնելով քննարկումները նոր գաղափարներով:
📌 Յուրաքանչյուր թեմայի շուրջ ֆասիլիտատորի կողմից հավաքված մտքերը կոնսոլիդացվում են և արդեն միջոցառման երկրորդ հատվածում, ֆասիլիտատորները դրանք ներկայացնում են նախապես ընտրված փորձագետներին, վերջիններիս կարծիքի և քննարկման համար։
✅ Միջոցառման ընթացքում գեներացված գաղափարները, այդ թվում փորձագետների կողմից արտահայտված կարծիքները, ամփոփվում են պրակտիկ ուղեցույցում, որը միջոցառումից հետո ուղարկվում է մասնակիցներին շարունակական կիրառման համար։
IDEx vol. 4-ի թեմաները
✔️ Այս անգամ մենք բացահայտելու ենք բարձր արդյունավետության բանաձևը և այն գործոնները, որոնք թիմին բերում են բացառիկ արդյունքների։ Քննարկումները ծավալվելու են կատարողականության համակարգերը որպես զարգացման գործիք դիտարկելու, «առողջ» բախումներն ի նպաստ գործի օգտագործելու, ինչպես նաև կարգապահության ու հետևողականության շուրջ։ Միասին կփորձենք գտնել այն նուրբ հավասարակշռությունը, որտեղ բարձր արդյունքները չեն ստորադասում թիմի առողջ մթնոլորտը, և կհասկանանք՝ ինչպես ներդաշնակել անհատական ամբիցիաները թիմային ընդհանուր նպատակների հետ։ Կվերլուծենք նաև կորպորատիվ մշակույթի ուղղակի ազդեցությունը թիմի աշխատանքի վրա և առաջնորդի առանցքային դերը՝ որպես կազմակերպության կատարողականության թիվ մեկ պատասխանատու։
▫️ Ու՞մ համար է IDEx-ը
📢 IDEx-ը նախատեսված է ընկերության միջին և բարձր օղակի ղեկավարների, փորձագետների և թիմի առաջնորդների համար, ովքեր ղեկավարում են թիմեր, պրոցեսներ և նախագծեր, գնահատում են շարունակական զարգացումը և պատրաստ են կիսվել իրենց փորձով։
💚 Սա նաև իդեալական հնարավորություն է որակյալ նեթվորքինգի համար՝ համախմբելով ոլորտի լավագույններին մեկ հարկի տակ։
Մասնակցության պայմաններ
📌 Քանի որ սա այս տարվա մեր վերջին հանդիպումն է և մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է, խորհուրդ ենք տալիս բաց չթողնել հնարավորությունը և ամրագրել տեղը նախապես։
🔥 Մինչև մայիսի 19-ը գրանցվելու դեպքում կարող եք օգտվել 25% զեղչից (Early Bird)։
🎯 IDEx-ը լավագույն ներդրումն է ինչպես Ձեր այնպես էլ Ձեր թիմի համար։ Այդ իսկ պատճառով, կորպորատիվ մասնակցության դեպքում սահմանել ենք հատուկ գնային առաջարկ, որի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել +374 11 900 901 կամ +374 43 901 900 հեռախոսահամարներով։
👉🏼 Ամրագրեք Ձեր մասնակցությունը հիմա և ներդրում կատարեք Ձեր առաջնորդական աճի մեջ՝ http://stff.am/FwNd7
Advertisement
Where is it happening?
Tufenkian Heritage Hotels, 48 Hanrapetutyan street,Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:
Know what’s Happening Next — before everyone else does.








