MentorPlay | Visual storytelling edition

Schedule

Sat Sep 12 2026 at 11:00 am to 03:00 pm

UTC+04:00
Location

Գեղագիտության Ազգային Կենտրոն | Yerevan, ER

Advertisement
Դժվարանու՞մ ես բարդ գաղափարները վերածել պարզ ու ազդեցիկ վիզուալ լուծումների, քո ստեղծած բովանդակությունն անհետանում է տեղեկատվական հսկայական հոսքի մեջ, իսկ լսարանի հետ էմոցիոնալ կապ հաստատելը գնալով ավելի անհասանելի է թվում։ Պատկերները գեղեցիկ են, բայց «լուռ», իսկ դիզայնի և բիզնես նպատակների միջև կապն անընդհատ խզվում է, երբ փորձում ես համադրել ստեղծարարությունն ու ռազմավարությունը, իսկ տեխնոլոգիաների ու AI գործիքների արագ փոփոխությունը ստիպում է անընդհատ վերանայել մոտեցումներդ։
Սրանք իրական մասնագիտական մարտահրավերներ են, որոնց բախվում են վիզուալ հաղորդակցության ոլորտի շատ մասնագետներ։
🔥 MentorPlay-ը վերադառնում է՝ այս անգամ Visual Storytelling-ի մասնագետների համար։
Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջատարների հետ 1:1 մենթորությունների ու թեմատիկ քննարկումների միջոցով դու կստանաս քո կոնկրետ հարցերի պատասխանները հենց տեղում։
MentorPlay | Visual Storytelling Edition-ը իրականացնում ենք իրականացնում ենք Plug and Play Armenia-ի հետ համատեղ, ԲՏԱ նախարարության աջակցությամբ։ Միջոցառման գլխավոր գործընկերն է AxelMondrian & Partners-ը։
Միջոցառումը նպատակ ունի համախմբել ոլորտի առաջատար մասնագետներին՝ ստեղծելով հարթակ փորձի փոխանակման, մասնագիտական աճի և նոր գործարար կապերի հաստատման համար։
📅 Ամսաթիվը՝ 12.09.2026
🕥 Միջոցառման տևողությունը՝ 11:00-15:00
📍 Վայրը՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն, Աբովյան 13
💚 Ի՞նչ է MentorPlay-ը
MentorPlay-ը speed-mentoring-ի՝ արագ մենթորության վրա հիմնված հեղինակային ձևաչափ է մշակված Career Factory by staff.am-ի կողմից։ Սա հնարավորություն է անհատական 1:1 ձևաչափով պատասխաններ ստանալու այն խնդիրների շուրջ, որոնք պահանջում են իրական փորձ։ Մենթորները մարդիկ են, ովքեր իրենց կարիերայի ընթացքում արդեն լուծել են այն մարտահրավերները, որոնց այսօր բախվում ես դու. կառուցել են բրենդներ, մշակել են վիզուալ ռազմավարություններ և գտել են լուծումներ, որոնք աշխատում են իրական բիզնես միջավայրում։
💚 Ու՞մ համար է MentorPlay-ը
Այս ձևաչափը քեզ համար է, եթե․
✔ ուզում ես ստանալ ուղիղ պատասխաններ վիզուալ բովանդակության զարգացման վերաբերյալ,
✔ պատրաստ ես քննարկել կոնկրետ իրավիճակներ ու գործնական խնդիրներ,
✔ ցանկանում ես կապ հաստատել փորձառու մենթորների և համայնքի մյուս մասնակիցների հետ,
✔ աշխատում ես սեփական նախագծի կամ բրենդի վիզուալ մատուցման վրա։
🙌 Եթե նշված կետերից մեծամասնությանը պատասխանեցիր “այո”, ապա ժամանակ մի՛ կորցրու և շտապիր գրանցվել։
💚 Ինչպե՞ս կարող եմ մասնակցել
Մասնակցությունն անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրության հիմքում քո մոտիվացիան է՝ ինչ կոնկրետ խնդիր ես ցանկանում լուծել կամ ինչ արդյունք ես ակնկալում MentorPlay-ից։
Գրանցվելու համար անցիր հղումով՝ http://stff.am/IeeuB
Գրանցումները բաց են մինչև սեպտեմբերի 10-ը։
💚 Ի՞նչ սպասել MentorPlay-ի ընթացքում
😍 Օրակարգը հագեցած է լինելու.
1. Պանելային քննարկում. Ինչպիսին են լինելու ապագայի ստեղծարար թիմերը The future of creative teams
2. Նեթվորքինգ. Նոր գործնական կապեր և հյուրասիրություն
3. 1:1 Մենթորինգ. Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա նվազագույնը 2 փորձագետի հետ անցնել 15-րոպեանոց անհատական մենթորություն։
Ոլորտի առաջատարների հետ դեմ առ դեմ զրուցելու հնարավորությունը հազվադեպ է լինում, իսկ նրանց խիտ օրակարգում տեղ գտնելը՝ իսկական հաջողություն։ Շտապիր գրանցվել և օգտագործել այս «կարճ ճանապարհը»՝ ոլորտի լավագույնների հետ քո նախագծերը քննարկելու և վիզուալ հաղորդակցության նոր լուծումներ գտնելու համար։
Advertisement

Where is it happening?

Գեղագիտության Ազգային Կենտրոն, Zark Restaurant, Թումանյան փողոց, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Event Location & Nearby Stays:

Know what’s Happening Next — before everyone else does.
staff.am
Host or Publisherstaff.am

Ask AI if this event suits you