Compass Meetup Vol. 2 | Ֆինանսաբանկային ոլորտի տվյալներ, միտումներ, կանխատեսումներ

Schedule

Fri, 04 Sep, 2026 at 10:00 am

UTC+04:00
Location

Կենտրոնական Բանկ | Yerevan, ER

Advertisement
Դուք աշխատում եք ամենաարագ զարգացող ու մրցակցային ֆինանսաբանկային ոլորտում, բայց արդյո՞ք տեսնում եք այն ամբողջական պատկերը, որն այսօր թաքնված է առօրյա գործընթացների և ընդհանուր վիճակագրության հետևում։
Այսօր, երբ տեխնոլոգիաներն ու տվյալները վերափոխում են աշխատանքային միջավայրն ու գործընթացներն ամեն օր, ենթադրություններով առաջնորդվելն արդեն շռայլություն է։ Որպեսզի ոչ միայն հարմարվեք փոփոխություններին, այլ նաև կարողանաք կանխատեսել և կառավարել դրանք, Compass by staff.am-ը ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ, կներկայացնի ֆինանսաբանկային ոլորտի աշխատաշուկայի ամենաթարմ տվյալներն ու միտումները։
Հրավիրում ենք Ձեզ միանալու Compass Meetup Vol. 2-ին, որի ընթացքում կներկայացվի ֆինանսաբանկային ոլորտի համապարփակ ուսումնասիրությունը։
Միջոցառման առաջին հատվածում կներկայացնենք.
🔹 Ոլորտի ամենապահանջված մասնագիտություններն ու ամենաակտիվ գործատուներին,
🔹 Թոփ Hard և Soft հմտությունները, որոնք այսօր որոշիչ են թեկնածուների ընտրության հարցում,
🔹 Շուկայական միջին աշխատավարձերի դինամիկան և փոփոխությունները,
🔹 Աշխատակիցների համար նախատեսված բենեֆիթների ամենաարդիական փաթեթները։
Միջոցառման երկրորդ հատվածում ՀՀ Կենտրոնական բանկի Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրեն Անի Կիրակոսյանը կներկայացնի ֆինանսաբանկային ոլորտի ներկայիս միտումների վերաբերյալ իր դիտարկումները «Աշխատավարձից այն կողմ․մրցունակ EVP-ն՝ փոփոխվող աշխատաշուկայում» թեմայով, որից հետո կանցկացնենք բաց և ինտերակտիվ քննարկում՝ անդրադառնալով հետևյալ թեմաներին․
✅ Շուկայի ներկայիս ակտիվությունը,
✅ Գլոբալ և տեղական թրենդների ազդեցությունը հայկական աշխատաշուկայի վրա,
✅ 2026–2027 թվականների զարգացման միտումներն ու սպասվող մարտահրավերները։
Սա բացառիկ հնարավորություն է ստանալու վիճակագրական ճշգրիտ տվյալներ, որոնք կօգնեն Ձեզ կայացնել տվյալների վրա հիմնված որոշումներ, ինչպես նաև networking-ի միջոցով քննարկել ոլորտի կարևոր ցուցանիշները գործընկերների հետ։
📍 Վայրը՝ ՀՀ Կենտրոնական Բանկ, Վազգեն Սարգսյան 6
📅 Օրը՝ 04 սեպտեմբեր 2026
🕒 Սկիզբը՝ 10։00
10։00 - 10:30 | Սուրճի հյուրասիրություն և նեթվորքինգ
10:30 - 11:30 | Ֆինանսաբանկային ոլորտի վերլուծության ներկայացում
11։30 - 12։00 | ՀՀ Կենտրոնական բանկի Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրեն Անի Կիրակոսյանի ելույթ
12։00 - 13։00 | Ինտերակտիվ քննարկում և հարց ու պատասխան խոսնակների հետ
Գրանցվելու համար անցեք հղումով՝ http://stff.am/Bewzt
Զգացե՛ք աշխատաշուկայի զարկերակը Compass by staff.am-ի հետ։
Advertisement

Where is it happening?

Կենտրոնական Բանկ, Yerevan, Armenia

Event Location & Nearby Stays:

Know what’s Happening Next — before everyone else does.
staff.am
Host or Publisherstaff.am

Ask AI if this event suits you