Քայլարշավ Եղվարդի բերդերով և վանքերով
Schedule
Sun Feb 22 2026 at 09:30 am to 06:00 pm
UTC+04:00Location
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա, Բաղրամյան 24 | Yerevan, ER
📅 Փետրվարի 22-ին մեկնարկում է #գիտարշավ ակումբի «Հայոց բերդերը» նախագծի հերթական արշավը՝ դեպի #ԵՂՎԱՐԴԻ պատմական հուշարձաններ։
🔴 Կարմիր բերդ (մ.թ.ա. II հազարամյակ)
Մեր առաջին կանգառը կլինի հնագույն Կարմիր բերդը, որը երեք կողմից շրջապատված է Հրազդանի կիրճով։
Մինչ այսօր պահպանվել են մոտ 2 մետր բարձրությամբ պարիսպներ։
Կբացահայտենք բերդի սեպագիր արձանագրության գաղտնիքը։
⛪ Եղվարդ քաղաք
Քաղաքային շրջայցի ընթացքում կտեսնենք՝
• 1301թ․ կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին, որի ճարտարապետական օրինակով 1341թ․ կառուցվել է Նորավանք-ի Բուրթելաշենը
• Վաղ միջնադարյան եռանավ և միանավ բազիլիկ եկեղեցիներ
• 12–13-րդ դարերի միջնադարյան հարուստ խաչքարադաշտ
🏛 ԶՈՐԱՎԱՐ եկեղեցի (Սբ. Թեոդորոսի վանք, Ղարղավանք)
Ութախորան եզակի կառույց, կառուցված 7-րդ դարում Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի կողմից։
Այստեղ կկատարենք քայլարշավ, կհանգստանանք և կվայելենք հայկական գինու հյուրասիրություն։
🏔 Դովրի ամրոց
Օրվա վերջում կքայլենք դեպի ուրարտական Դովրի հզոր ամրոցը։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ 6 կմ։
ℹ️ Կազմակերպչական տեղեկություն
👟 Հագուստ՝ հարմարավետ սպորտային կոշիկներ, տաք սպորտային հագուստ, գլխարկ
🥪 Ձեզ հետ ունենալ սնունդ և 1.5 լ ջուր
📍 Մեկնարկ՝ 22․02․26թ., ժամը 09:30
📍 Հանդիպման վայր՝ ԳԱԱ շենքի դիմաց (Բաղրամյան 24)
💰 Մասնակցության վճար՝ 7.000 ՀՀ դրամ
(ներառում է տրանսպորտ, գիդ-ուղեկցող, գինու հյուրասիրություն)
📞 Գրանցում՝ 091 014301 (Սահակ) 094/095 325075 (Արմեն)
❗ Չեղարկում հնարավոր է մինչև 20․02․26թ․
Այդ ժամկետից հետո չեղարկման դեպքում վճարը վերադարձման ենթակա չէ։
ԳԻՏԱՐՇԱՎ ․ Զգա՛ բացահայտման հաճույքը
Where is it happening?
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա, Բաղրամյան 24, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:



















