Ցուցահանդեսը որպես հետազոտական լաբորատորիա

Schedule

Tue, 10 Nov, 2026 at 03:30 pm

UTC+04:00
Location

Isahakyan 36, + 374 009 Yerevan, Armenia | Yerevan, ER

Advertisement
հայ | eng
Նոյեմբերի 10-ին, ՀԳՊԱ Հետազոտական կենտրոնը և Ակադեմիայի ցուցասրահը սիրով հրավիրում են ներկա լինելու Սեդա Շեկոյանի «Ցուցահանդեսը որպես հետազոտական լաբորատորիա» խորագրով դասախոսությանը։
Ցուցահանդեսի կազմակերպումն ու համադրումը միշտ ենթադրում է որոշակի հետազոտական ակտիվությունների ծավալում՝ լինի դա այց արվեստագետի ստուդիա, ցուցադրությունում ներառվելիք արվեստի գործերի հետազոտություն, թե ցուցահանդեսի թեմայի շուրջ մասնագիտական գրականության ուսումնասիրություն։ Այս իմաստով, չկա ցուցահանդես առանց հետազոտության։ Բայց ցուցահանդեսի և հետազոտության հարաբերությունն այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Այս դասախոսության ընթացքում միասին կքննարկենք ցուցահանդեսի և հետազոտության երկվորյակ կառուցվածքները, բարդ և հետաքրքիր փոխհարաբերությունները, ինչպես նաև ցուցահանդեսի պրակտիկայում հետազոտության դերի և նշանակության հարցը՝ լեհ արվեստագետ Նատալիա Ռոմիկի և ֆրանսիացի հայտնի փիլիսոփա Բրունո Լատուրի համադրած մեծածավալ հետազոտական և փորձարարական ցուցադրությունների օրինակով։
«Ցուցահանդեսը որպես հետազոտական լաբորատորիա» դասախոսությունը կազմակերպվում է ՀԳՊԱ Հետազոտական կենտրոնի և Ակադեմիայի ցուցասրահի կողմից, նախատեսված է առաջին հերթին Ակադեմիայի ուսանողների համար։ Ակադեմիայի Հետազոտական կենտրոնի նպատակն ու տեսլականն է ուսանողության շրջանում հետազոտական հմտությունների և կարողությունների զարգացումը, ինչպես նաև հետազոտական աշխատանքի՝ որպես արվեստի կրթության համակարգված և ստեղծագործական գործընթացի մասին գիտելիքների ընդլայնումը։
📅 Նոյեմբեր 10
🕞 Ժամը՝ 15:30
📍 Ակադեմիայի ցուցասրահ, Իսահակյան 36
Մուտքն ազատ է։
Սիրով կսպասենք
Օգտագործված լուսանկար՝
Ջեֆ Վոլ, «Արվեստագետ Ադրիան Վոլքերը՝ Վանկուվերի Բրիտանական Կոլումբիայի
համալսարանի անատոմիայի բաժնի լաբորատորիայում նկարելիս», 1992թ.
-
Exhibition as Research Laboratory
On November 10, the Research Center of the State Academy of Fine Arts of Armenia and the Gallery of the Academy warmly invite you to attend a lecture by Seda Shekoyan entitled “Exhibition as Research Laboratory.”
The organization and curating of an exhibition always involve a certain degree of research activity, whether it is a visit to an artist’s studio, the investigation of artworks to be included in an exhibition, or the study of professional literature related to the exhibition’s theme. In this sense, there is no exhibition without research. Yet the relationship between exhibitions and research is not as straightforward as it may seem at first glance.
During this lecture, we will explore the intertwined structures of exhibitions and research, their complex and fascinating interrelations, as well as the role and significance of research in exhibition practice. The discussion will draw on examples of large-scale research-based and experimental exhibitions curated by Polish artist Natalia Romik and renowned French philosopher Bruno Latour.
The lecture “Exhibition as Research Laboratory” is organized by the SAFAA Research Center and the Gallery of the Academy and is primarily intended for the Academy’s students. The Research Center aims to develop students’ research skills and competencies, as well as to expand their understanding of research as an integral part of art education, approached as a systematic and creative process.
📅 November 10
🕞 15:30
📍 Gallery of the Academy, 36 Isahakyan Street
Admission is open to all
We look forward to welcoming you!
Photograph: Jeff Wall, Adrian Walker, Artist, Drawing from a Specimen in a Laboratory in the Dept. of Anatomy at the University of British Columbia, Vancouver, 1992.
Advertisement

Where is it happening?

Isahakyan 36, + 374 009 Yerevan, Armenia, Իսահակյան փողոց 36, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Event Location & Nearby Stays:

Know what’s Happening Next — before everyone else does.
\u0540\u0533\u054a\u0531 \u0532\u0578\u0575\u0561\u057b\u0575\u0561\u0576 \u0551\u0578\u0582\u0581\u0561\u057d\u0580\u0561\u0570 \/ SAFA Boyajian Gallery
Host or PublisherՀԳՊԱ Բոյաջյան Ցուցասրահ / SAFA Boyajian Gallery

Ask AI if this event suits you