Վերելք Կազբեկ լեռ / Clilmbing mount Kazbek 5033m

Schedule

Mon, 07 Sep, 2026 at 06:00 am to Sat, 12 Sep, 2026 at 02:00 am

UTC+04:00
Location

Arshakunyats 4 , Yerevan, Armenia | Yerevan, ER

Advertisement
Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Կազբեկ լեռ (5033մ)՝ սեպտեմբերի 7-12-ը: Այն գտնվում է Կովկասյան լեռնաշղթայի կենտրոնական մասում՝ ռուս-վրացական սահմանին։
🔶Լեռան ալպինիստական բարդությունը՝ 2A
‼️Վերելքի մասնակցության համար լեռնագնացության փորձը ՊԱՐՏԱԴԻՐ Է։
Երթուղի՝ դեպի Կազբեկ լեռ
🟠Օր 1․ Երևան – Ստեփանծմինդա
Վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք դեպի հայ-վրացական սահման: Այնուհետև Թբիլիսի քաղաքի միջով կուղևորվենք դեպի Ստեփանծմինդա (Կազբեկի) գյուղ` 1750մ:
Գիշերակացը՝ հյուրատանը:
🟠Օր 2․ Կազբեկ լեռ․ Մետեոկայանի կացարան
Վաղ առավոտյան ամենագնաց մեքենայով կբարձրանանք դեպի Գերգեթի Ցմինդա Սամեբա եկեղեցի, այնտեղից կսկսենք մեր վերելքը՝ Կովկասյան լեռների գեղեցիկ տեսարանով՝ դեպի Մետեոկայան (3750մ)։
Վերելքի տևողությունը` 6-7 ժամ:
Գիշերակացը` Մետեոկայանի կացարանում:
🟠Օր 3․ Կազբեկ լեռ․ Կլիմայավարժեցում
Կիրականացնենք կլիմայավարժական վերելք` 4200մ բարձրություն: Այնուհետև, վերադարձ մետեոկայանի կացարան (3750մ)՝ գիշերակացի։
🟠Օր 4․ Կազբեկ լեռ․ Վերելք դեպի գագաթ 5033մ
Գիշերը 1:00-2:00-ին 3750մ բարձրությունից կսկսենք մեր վերելքը դեպի Կազբեկ լեռան գագաթ (5033մ): Վերելքը կտևի մոտ 11-13 ժամ: Գագաթից հետո կիջնենք մետեոկայան և կգիշերենք այնտեղ:
🟠Օր 5․ Վերադարձ Երևան
Վաղ առավոտյան մետեոկայանից կսկսենք իջնել դեպի Ստեփանծմինդա, որից հետո կուղևորվենք Երևան։
🟠Օր 6․ Պահեստային օր
Նախատեսված է վատ եղանակի դեպքում՝ որպես պահեստային օր:
Կախված եղանակային պայամաններից՝ հնարավոր է անցկացնել ևս մեկ պահեստային օր լեռան վրա, որի համար յուրաքանչյուր մասկանցից հավելավճար կպահանջվի։

Հանդերձանք
պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
տերմո հագուստ
տաք փոխնորդ հագուստ
2 ուսապարկ՝ 60-70լ և 20-35լ
անձրևապաշտպան բաճկոն
քնապարկ (-5 -10 C)
քայլարշավային ձեռնափայտեր
զանգապաններ
ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամին պահող)
ձմեռային և ամառային գլխարկ
դեղատուփ
լեռնային արևային ակնոց
արևապաշտպան քսուք
գլխի լապտեր
սառցահատ
զսպանակակեռիկներ 2 հատ (карабин)
կատվիկներ
անվտանգության գոտի
💸ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ՝ 900$-ԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՀՀ ԴՐԱՄ
Արժեքը ներառում է․
✅տրանսպորտի ծառայությունը
✅գիշերակացը հյուրատանը
✅մետեոկայանում ձիերի ծառայությունը
✅ուղեկցորդների ծառայությունը
կապը Վրաստանի փրկարար ծառայության հետ
✅վերելքի թույլատվություն
Արժեքը չի ներառում․❌
❌սնունդը
❌անձնական լեռնային գույքն ու հանդերձանքը
❌Խմբում մասնակիցների առավելագույն քանակը՝ 6 հոգի (ներառյալ 2 ուղեկցորդները)
Հաստատեք ձեր մասնակցությունը՝ զանգահարելով և գրանցվելով նախապես 044 88 00 58 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։
🔸Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
Մեր կայքը՝ www.armland.am
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club
Advertisement

Where is it happening?

Arshakunyats 4 , Yerevan, Armenia

Event Location & Nearby Stays:

Know what’s Happening Next — before everyone else does.
ArmLand
Host or PublisherArmLand

Ask AI if this event suits you