Պոլիս - Ստամբուլ 5 օր | Istanbul 5 days

Schedule

Wed, 29 Oct, 2025 at 06:30 am to Sun, 02 Nov, 2025 at 11:30 pm

UTC+04:00

Location

Hamshen Tour - Համշեն Տուր | Yerevan, ER

Advertisement
🇺🇸👇🇷🇺
ՊՈԼԻՍ - ՍՏԱՄԲՈՒԼ 5 ՕՐ
29.10-2․10 | 215․000Դ
Բազմաշերտ ու հարուստ պատմությամբ Ստամբուլը, որը տեղի հայերը կոչում են Պոլիս, ամբարել է հսկայական ժառանգություն, որն էլ միասին ենք բացահայտելու 5 լիարժեք օրերի ընթացքում։ Պոլիսն առանձնանում է հայկական ներկայությամբ ու տպավորիչ կոթողներով, ինչպես հայերին պատկանող, այնպես էլ հայերի կառուցած։ Հայկական ժառանգության շեշտադրմամբ այս ուղևորության ընթացքում նախատեսված են նաև այցեր Պոլիսի այլ պատմական մեծարժեք վայրեր, ինչը Ձեզ համար լիարժեք կբացահայտի պատմությամբ շնչող այս քաղաքը։ Հայկական և համաշխարհային պատմամշակութային ժառանգության համադրությամբ այս հրաշալի ուղևորությունն իրապես հավակնում է դառնալ ամենատպավորիչներից և տարբերվողներից։ Աշխարհահռչակ Սբ Սոֆիայի տաճարից հայ ճարտարապետների հեղինակած Դոլմաբահչե պալատ, Բոսֆորով նավարկություն դեպի հայկական կղզի, ստորգետնյա ջրամբարից տրամվայներով հայտնի Իսթիքլալ փողոց, Գրանդ բազարից Արա Գյուլերի սրճարան, բազում հայկական եկեղեցիներ, Շիշլիի հայկական պանթեոն, պտույտներ Պոլսո թաղերու մեջ և բազում-բազում այլ վայրեր․․․ Մեր փորձառու զբոսավարների հետ Դուք Պոլիսը կբացահայտեք ամբողջությամբ՝ ապահով, կազմակերպված ու անչափ հետաքրքիր։ Քաղաքի ամենակենտրոնում գտնվող մեր բարձրակարգ հյուրանոցն էլ հնարավորություն կտա Ձեր ազատ ժամանակը վայելել Պոլսի ամենաակտիվ զբոսաշրջային փողոցներում։ Իսկ ինքնաթիռի մեկնելու և վերադարձի ժամերը հնարավորություն են տալիս լիարժեք օգտագործել ուղևորության բոլոր օրերը, այդ թվում՝ մեկնելու և վերադարձի։
💚 Առավելությունները մեզ հետ՝
- Բարձրակարգ հյուրանոց Ստամբուլի ամենակենտրոնում (The Pera Hill Hotel),
- Մեծաթիվ էքսկուրսիաների և դրանց բոլոր մուտքավճարների ներառումը գնի մեջ,
- Հագեցած ծրագրի հետ մեկտեղ ազատ ժամանակի հնարավորություն,
- Թռիչքի հարմար ժամերն ապահովում են 5 լիարժեք օրով տուր
💳 Գինը՝ 215․000 դրամ, որը ներառում է՝
✔ 4* հյուրանոցը Ստամբուլի կենտրոնում (երկտեղանի համարներ)
✔ նախաճաշերը (բացի առաջին օրվանից)
✔ առաջին օրվա ճաշը
✔ պրոֆեսիոնալ գիդ (հայ թուրքագետներ)
✔ Ստամբուլի օդանավակայան տեղափոխությունները / ներքին բոլոր տեղափոխությունները
✔ բոլոր տեսարժան վայրերի ու թանգարանների մուտքի տոմսերը
✔ Բոսֆորում նավարկության վճարը:
* Գինը ՉԻ ներառում՝
✔ Երևան-Ստամբուլ-Երևան ավիատոմսը (տոմսի գինը՝ 65-90․000 դրամի սահմաններում, ավելի մատչելի տոմս ձեռք բերելու համար նախընտրելի է հնարավորինս շուտ ամրագրել, մենք աջակցում ենք տոմս ձեռք բերելու հարցում),
✔ վիզայի գինը (ՀՀ քաղաքացիների համար՝ 17.000Դ)։

ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ
🟢 ՕՐ 1
Երևան-Ստամբուլ թռիչք
տեղափոխում և տեղավորում հյուրանոցում
ճաշ Ստամբուլի ռեստորաններից մեկում
Սբ Երրորդություն հայկական եկեղեցի
Իսթիքլալ պողոտա
Թաքսիմ հրապարակ
Արա Գյուլերի սրճարան
Գալաթայի աշտարակ
Ոսկե եղջյուրի ծովածոց
գիշերակաց հյուրանոցում
Երևանից վաղ առավոտյան թռիչքից հետո վայրէջք կկատարենք Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում, որտեղից մեր ավտոբուսով կմեկնենք հյուրանոց, կտեղավորվենք, ապա տեղի ռեստորաններից մեկում ողջույնի ճաշը կմատուցենք: Այսօր բացահայտելու ենք Ստամբուլի զբոսաշրջային կենտրոնը և քայլելու ենք քաղաքի հին ու գեղեցիկ փողոցներով: Պոլսի այցը կսկսենք Պալյանների կառուցած Սբ Երրորդություն անչափ գեղեցիկ ու տարբերվող հայկական եկեղեցի այցով։ Այնուհետև կքայլենք պատմական կոթողներով հարուստ Իսթիքլալ հետիոտնային պողոտայով՝ հայտնի իր կարմիր տրամվայով, կլինենք Թաքսիմ հրապարակում, որի հարևանությամբ ժամանակին եղել է հայկական եկեղեցի և գերեզմանատուն։ Շատերը Ստամբուլն Արա Գյուլերի աչքերով են տեսել, իսկ մենք կայցելենք նաև մեծանուն լուսանկարչի հայտնի սրճարանը։ Կշարունակենք քայլել դեպի Գալաթայի աշտարակ, ապա կվայելենք Ոսկե եղջյուրի ծովածոցը լեգենդար կամրջից։

🟢 ՕՐ 2
նախաճաշ հյուրանոցում
Սբ Սոֆիայի տաճար (Այասոֆիա)
Բազիլիկա ցիստեռն
Գյուլհանե ծաղիկների զբոսայգի
Սուլթանահմեթ հրապարակ
Հիպոդրոմ և Գերմանական շատրվան
Կապույտ մզկիթ
ազատ երեկո
գիշերակաց հյուրանոցում
Մեր հրաշալի ուղևորության երկրորդ օրը կայցելենք Բազիլիկա ցիստեռն, որը դեռևս հռոմեական ժամանակներում կառուցված գետնափոր ջրամբար է, ուր պահպանվել է Գորգոն Մեդուզայի գլխի գեղեցիկ քանդակը: Ապա կայցելենք Ստամբուլի գլխավոր խորհրդանիշն ու այցեքարտը համարվող Սբ Սոֆիայի հրաշագեղ տաճար, որը ոչ միայն համաշխարհային ճարտարապետության գլուխգործոց է, այլ նաև այս տաճարի գմբեթը վերականգնել է Անիի աշխարհահռչակ ճարտարապետ Տրդատը: Սբ Սոֆիայի տաճարը բացահայտելուց հետո մենք կայցելենք հարևանությամբ կառուցված ևս մեկ հետաքրքիր կառույց՝ Կապույտ մզկիթ, որի կառուցման վրա մեծ ազդեցություն է թողել հայկական արմատներով Սինան ճարտարապետը: Սուլթանահմեթ հրապարակում տարբեր պատմական շերտերի կոթողներ կտեսնենք, ապա կտեղափոխվենք պատմության ամենախորքը Հիպոդրոմում: Նաև հրաշալի զբոսանք կունենանք Գյուլհանե զբոսայգում, որը եղել է Թոփքափը պալատի մաս։

🟢 ՕՐ 3
նախաճաշ հյուրանոցում
Դոլմաբահչե պալատ
Այվազովսկու սրահ
Նավարկություն Բոսֆորով․ Արքայազնի կղզիների Քընալը կղզի
ազատ երեկո
ազատ երեկո
գիշերակաց հյուրանոցում
Երրորդ օրը կտեսնենք նաև հայկական արմատներով լեգենդար ճարտարապետ Սինանի հեղինակած մզկիթներից մեկը։ Այնուհետև, մեզ է սպասվում Դոլմաբահչե պալատը, որը կառուցել են հայ ճարտարապետներ Պալյանները: Պալյանները ոչ միայն Դոլմաբահչեի, այլև Ստամբուլի մի շարք պատմական շինությունների, այդ թվում և մզկիթների հեղինակ են ու վայելում էին մեծ հռչակ: Հայ ճարտարապետների հանճարի արտացոլումն էլ Դոլմաբահչեն է, որը մանրամասն բացահայտելու համար էլ կլինենք այնտեղ: Կտեսնենք նաև Այվազովսկու նկարների ցուցադրությունը, ինչն էլ ավելի տպավորիչ կդարձնի մեր օրը։ Օրվա մնացած հատվածը կանցկացնենք Բոսֆորով նավարկելու և Քընալը կղզի գնալու համար, որտեղ նաև հայկական եկեղեցին կտեսնենք ու կվայելենք մեր ազատ ժամանակը կղզու լողափերում։

🟢 OՐ 4
նախաճաշ հյուրանոցում
Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի
Բայազետի հրապարակ
Փակ շուկա (Գրանդ Բազար)
Գումգափու թաղամասում պտույտ
Պոլսո Հայոց պատրիարքարան․ Սբ Աստվածածին Աթոռանիստ եկեղեցի
Շիշլիի հայկական պանթեոն
ազատ երեկո
գիշերակաց հյուրանոցում
Մեր այս հրաշալի օրվա առաջին կանգառը Պոլսո հայոց պատրիարքարանին կից հայկական Սբ Աստվածածին աթոռանիստ եկեղեցին է, ուր կհասնենք Պոլսի գեղեցիկ փողոցներով քայլելով։ Այս խորհրդավոր ու տպավորիչ վայրից հետո մեզ է սպասում Պոլսի հայտնի հրապարակներից Բայազետի հրապարակը, ինչպես նաև Ստամբուլի լեգենդար վայրերից Փակ շուկան, որտեղ իրենց աշխատանքներն են ներկայացնում նաև հայ ոսկերիչներն ու վարպետները։

🟢 ՕՐ 5
նախաճաշ հյուրանոցում
ազատ օր (հավելյալ էքսկուրսիաների հնարավորությամբ)
տեղափոխություն օդանավակայան
Ստամբուլ-Երևան թռիչք
Ազատ օրը կարող եք օգտագործել Ձեր ցանկությամբ ու նախապատվությամբ թանգարանների, գնումների, հետաքրքիր վայրերի այցելության կամ այլ զբաղմունքի համար: Բոլոր այս հարցերով մեր ուղեկցորդը Ձեզ կտրամադրի մանրամասն տեղեկություն: Հնարավոր են նաև խմբի ցանկության դեպքում հավելյալ տուրերի կազմակերպում (օրինակ, դեպի Բալաթ թաղամաս): Երեկոյան կմեկնենք օդանավակայան և կվերադառնանք Երևան։
________________________________
🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/49seCiF
🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/3wkW85p
________________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Թումանյան 8, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
Advertisement

Where is it happening?

Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Event Location & Nearby Stays:

Hamshen Tour - \u0540\u0561\u0574\u0577\u0565\u0576 \u054f\u0578\u0582\u0580

Host or Publisher Hamshen Tour - Համշեն Տուր

It's more fun with friends. Share with friends

Discover More Events in Yerevan

05.11 | Gustav Holst: The Planets Suite | Armenian State Symphony Orchestra
Wed, 05 Nov at 07:30 pm 05.11 | Gustav Holst: The Planets Suite | Armenian State Symphony Orchestra

Արամ Խաչատրյան համերգասրահ/Aram Khachaturian Concert Hall

MUSIC ENTERTAINMENT
11.11 | Symphonic Mansurian | Armenian State Symphony Orchestra
Tue, 11 Nov at 07:30 pm 11.11 | Symphonic Mansurian | Armenian State Symphony Orchestra

Արամ Խաչատրյան համերգասրահ/Aram Khachaturian Concert Hall

ENTERTAINMENT MUSIC
Yerevan Tech Forum 2K25 | Real Tech for Real Business
Fri, 14 Nov at 11:00 am Yerevan Tech Forum 2K25 | Real Tech for Real Business

Gabriel Sundukyan National Academic Theatre

BUSINESS MEETUPS
Yerevan Pain Days (#YPD 2K25) & 1st Armenian International Congress on Pain Medicine (1st AICPM)
Thu, 27 Nov at 08:00 am Yerevan Pain Days (#YPD 2K25) & 1st Armenian International Congress on Pain Medicine (1st AICPM)

Meridian Expo & Event Centre

WORKSHOPS
\u0540\u0561\u0574\u0577\u0565\u0576 3 \u0585\u0580 | Hamshen 3 Days
Sat, 13 Sep at 05:00 am Համշեն 3 օր | Hamshen 3 Days

Hamshen Tour - Համշեն Տուր

\u0531\u0580\u0577\u0561\u057e \u054e\u0531\u0546\u0531 \u053c\u0543\u053b \u0577\u0578\u0582\u057b\u0562\u0578\u056c\u0578\u0580\u0568 + 10 \u0584\u0561\u0572\u0561\u0584 (5 \u0585\u0580)
Sat, 13 Sep at 08:00 am Արշավ ՎԱՆԱ ԼՃԻ շուջբոլորը + 10 քաղաք (5 օր)

Գիտությունների Ազգային Ակադեմիա

\u0531\u0580\u0587\u0574\u057f\u0575\u0561\u0576 \u0540\u0561\u0575\u0561\u057d\u057f\u0561\u0576 \u0587 \u0546\u0565\u0574\u0580\u0578\u0582\u0569 5 \u0585\u0580 | Western Armenia and Nemrut 5 Days
Wed, 17 Sep at 05:00 am Արևմտյան Հայաստան և Նեմրութ 5 օր | Western Armenia and Nemrut 5 Days

Hamshen Tour - Համշեն Տուր

\u0531\u0580\u0587\u0574\u057f\u0575\u0561\u0576 \u0540\u0561\u0575\u0561\u057d\u057f\u0561\u0576 3 \u0585\u0580 | Western Armenia 3 Days
Fri, 19 Sep at 05:00 am Արևմտյան Հայաստան 3 օր | Western Armenia 3 Days

Hamshen Tour - Համշեն Տուր

\u054a\u0531\u0550\u054d\u053f\u0531\u0540\u0531\u0545\u0554 4 \u0555\u0550 | Tour to Parskahayk (Northern Iran)
Sat, 20 Sep at 01:00 am ՊԱՐՍԿԱՀԱՅՔ 4 ՕՐ | Tour to Parskahayk (Northern Iran)

Hamshen Tour - Համշեն Տուր

\u0544\u0565\u0572\u0580\u056b 2 \u0585\u0580 | Meghri 2 days
Sat, 20 Sep at 07:00 am Մեղրի 2 օր | Meghri 2 days

Hamshen Tour - Համշեն Տուր

\u053d\u0578\u0580\u0561\u056f\u0565\u0580\u057f\u2024 \u0563\u0565\u0580\u0562\u0561\u0581\u0561\u057c\u056b\u056f (\u0584\u0561\u0575\u056c\u0561\u0580\u0577\u0561\u057e) | hiking to Khorakert Monastery
Sat, 20 Sep at 07:00 am Խորակերտ․ գերբացառիկ (քայլարշավ) | hiking to Khorakert Monastery

Hamshen Tour - Համշեն Տուր

TRIPS-ADVENTURES TREKKING
\u053d\u0578\u0582\u0573\u0561\u057a\u056b \u057e\u0561\u0576\u0584. \u0562\u0561\u0581\u0561\u057c\u056b\u056f (\u0569\u0565\u0569\u0587 \u0584\u0561\u0575\u056c\u0561\u0580\u0577\u0561\u057e) | hiking to Khuchap Monastery
Sun, 21 Sep at 07:00 am Խուճապի վանք. բացառիկ (թեթև քայլարշավ) | hiking to Khuchap Monastery

Hamshen Tour - Համշեն Տուր

TRIPS-ADVENTURES TREKKING
\u057e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u0531\u0580\u057f\u0578\u057d \u0587 \u054e\u0561\u0580\u0561\u0563 + \u054e\u0561\u0576 2025 | ascent to Mt Artos and Mt Varag + Van
Sat, 27 Sep at 06:00 am վերելք Արտոս և Վարագ + Վան 2025 | ascent to Mt Artos and Mt Varag + Van

Hamshen Tour - Համշեն Տուր

\u0544\u0565\u0572\u0580\u056b 2 \u0585\u0580 | Meghri 2 days
Sat, 27 Sep at 07:00 am Մեղրի 2 օր | Meghri 2 days

Hamshen Tour - Համշեն Տուր

\u0549\u0561\u056d\u0561\u056c\u0561\u0562\u0565\u0580\u0564 + \u054b\u056b\u056c\u056b\u0566\u0561 \u0587 \u0544\u0561\u0564\u0561\u0576\u2024 \u0562\u0561\u0581\u0561\u057c\u056b\u056f (\u0584\u0561\u0575\u056c\u0561\u0580\u0577\u0561\u057e) | hiking to Chakhalaberd Fortress
Sun, 28 Sep at 08:00 am Չախալաբերդ + Ջիլիզա և Մադան․ բացառիկ (քայլարշավ) | hiking to Chakhalaberd Fortress

Hamshen Tour - Համշեն Տուր

TRIPS-ADVENTURES TREKKING
Discover Armenia from the Sky 2025
Sat, 11 Oct at 07:00 am Discover Armenia from the Sky 2025

Republic Square Armenia Yerevan

FESTIVALS
\u054d\u0562 \u0547\u0578\u0582\u0577\u0561\u0576\u056b\u056f\u2024 \u0563\u0565\u0580\u0562\u0561\u0581\u0561\u057c\u056b\u056f \u0584\u0561\u0575\u056c\u0561\u0580\u0577\u0561\u057e | St Shushanik Church\u2024 hiking
Sun, 19 Oct at 09:00 am Սբ Շուշանիկ․ գերբացառիկ քայլարշավ | St Shushanik Church․ hiking

Hamshen Tour - Համշեն Տուր

TRIPS-ADVENTURES TREKKING

What's Happening Next in Yerevan?

Discover Yerevan Events