Մանկական գրքի փառատոն 2026
Schedule
Sat, 30 May, 2026 at 12:00 pm to Mon, 01 Jun, 2026 at 08:00 pm
UTC+04:00Location
English Park, Yerevan | Yerevan, ER
Advertisement
Այս տարի նշում ենք «Մանկական գրքի փառատոն»-ի հոբելյանական 5 տարին, ինչը նշանակում է, որ սպասվում է է´լ ավելի մեծ և ուրախ տոն բոլոր փոքրիկների համար 🥳🎉Սիրելի՜ փոքրիկներ,
Մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին ձեզ սպասում ենք Անգլիական այգում, որտեղ ձեզ համար ստեղծելու ենք բոլորիս սիրելի գյուղական ջերմ, արևոտ միջավայրը և միասին բացահայտելու ենք գրքերի կախարդական աշխարհը 🎉📚
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Անգլիական այգում կանցկացվի «Մանկական գրքի փառատոն 2026»-ը: Երեք օր շարունակ փոքրիկներին սպասվում է արկածներով, խաղերով և նոր բացահայտումներով լի ժամանց 👧🏻👦🏼
Փառատոնի ընթացքում՝
✨ մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ
✨ հատուկ հյուրեր արտասահմանից
✨ պաղպաղակի հյուրասիրություն և սննդի զոնաներ
✨ անվճար զիփլայն, ակվագրիմ, ինտերակտիվ խաղեր և աշխատարաններ փոքրիկների համար
✨ հեքիաթի ժամեր և թատերական ներկայացումներ
✨ երաժշտություն, միջոցառումներ հայտնի և սիրված արտիստների մասնակցությամբ
✨ մեծ զեղչեր, ակցիաներ և ուրախ մթնոլորտ
Այնպես որ, հանդիպում ենք Անգլիական այգում` երեք անմոռանալի և արկածներով լի օր անցկացնելու 🤩🎉
Փառատոնը տեղի կունենա`
📅 Մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին
🕛 Ժամը 12:00-ից մինչև 20:00
🌳 Անգլիական այգի (մուտքը՝ Իտալիայի փողոցից)
Մուտքն ազատ է, սիրով կսպասենք 🩵
Advertisement
Where is it happening?
English Park, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:
Know what’s Happening Next — before everyone else does.

![\u10e1\u10dd\u10db\u10ee\u10d4\u10d7\u10d8: \u10d4\u10e0\u10d4\u10d5\u10d0\u10dc\u10d8\/\u10d2\u10d0\u10e0\u10dc\u10d8\/\u10e1\u10d4\u10d5\u10d0\u10dc\u10d8 [30-31 \u10db\u10d0\u10d8\u10e1\u10d8]](https://cdn-ip.allevents.in/s/rs:fill:500:250/g:sm/sh:100/aHR0cHM6Ly9jZG4tYXouYWxsZXZlbnRzLmluL2V2ZW50czIvYmFubmVycy9mOWNmNzdjYzExYWNmMjk3OWYwMmZjZmU1NTYwYmZiZmFkNDQ0NDk4YWY3MTJiODU4NmM1NTZhYjFkZThiNWQxLXJpbWctdzEyMDAtaDYwMC1kYzc0ODc5MS1nbWlyP3Y9MTc3OTY3MDUzNw.avif)






