Կյանքի հմտությունների ուսուցման (Life Skills Training) գործնական դասընթաց
Schedule
Fri, 10 Apr, 2026 at 05:30 pm
UTC+04:00Location
Մաշտոցի պող. 40, 0002 Yerevan, Armenia | Yerevan, ER
Հետազոտության հիման վրա երեխաների և դեռահասների հոգեսոցիալական առողջությունը կախված է մի շարք հմտությունների և կարողությունների ուսուցումից, որոնք օգնում են նրանց արդյունավետորեն հաղթահարել զարգացման շրջանի տարբեր մարտահրավերները: 🌱
Այդ նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ առաջ է քաշել կյանքի հմտությունների ծրագիրը՝ երեխաներին և դեռահասներին առօրյա կյանքի մարտահրավերներին դիմակայելու և հոգեսոցիալական վնասվածքները կանխելու համար: 🛡️
Համաձայն ծրագրի՝ կյանքի խնդիրներին և խոչընդոտներին դիմակայելու համար անհրաժեշտ կարողություններն ու հմտությունները լավագույնս ուսուցանվում են մանկության և պատանեկության տարիներին: Այս պատճառով անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մանկական և դեռահասների հոգեթերապևտ սովորեցնի այս հմտությունները հոգեթերապևտիկ աջակցության ընթացքում: 💼
📝 Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.
· Կյանքի հմտությունների ուսուցման ուղիներ
· Կյանքի հմտությունները, որում ներառված են․
1. ինքնագիտակցություն
2. կարեկցանք
3. արդյունավետ հաղորդակցման հմտություններ
4. միջանձնային հարաբերություններ
5. ստեղծագործական մտածողություն
6. քննադատական մտածողություն
7. խնդրի լուծում
8. որոշումների կայացում
9. սթրեսի հաղթահարում
10. ինտենսիվ հույզերի հաղթահարում
-----
👤Դասընթացավար՝ կլինիկական հոգեբան, համալսարանի դասախոս, դոկտոր Կարինէ Թահմասեան
-----
⏳ Դասընթացի տևողությունը՝ 25 ժամ
🕒 Ժամանակացույց՝ 8 պարապմունք, յուրաքանչյուրը՝ 3 ժամ
🗓️ Հաճախականություն՝ Շաբաթական 1, հետագայում՝ 2 հանդիպում
🚀 Մեկնարկը՝ ապրիլի 10-ին (ուրբաթ օրը)
⏰ Ժամը՝ 17։30
-----
💰 Արժեքը՝ 100․000 դր․
🌐 Ձևաչափը՝ առկա / օնլայն
-----
🎓 Դասընթացի ավարտին «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:
📝 Գրանցվելու համար անցեք հղումով՝ https://forms.gle/Kep12FdJ76RXjrN79
Where is it happening?
Մաշտոցի պող. 40, 0002 Yerevan, Armenia, Մաշտոցի պողոտա 40, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:




![\u10e1\u10dd\u10db\u10ee\u10d4\u10d7\u10d8: \u10d4\u10e0\u10d4\u10d5\u10d0\u10dc\u10d8\/\u10d2\u10d0\u10e0\u10dc\u10d8\/\u10e1\u10d4\u10d5\u10d0\u10dc\u10d8 \u10d3\u10d0 \u10e1\u10ee\u10d5\u10d0 [11-12 \u10d0\u10de\u10e0\u10d8\u10da\u10d8]](https://cdn-ip.allevents.in/s/rs:fill:500:250/g:sm/sh:100/aHR0cHM6Ly9jZG4tYXouYWxsZXZlbnRzLmluL2V2ZW50czYvYmFubmVycy9hYmUwYTFmZWViOWYzZjBiOTEzN2U0NDJmOWE1NjRiYzBiM2FjMjQ4YWZiODYzZmU2OGZkODg0MWI4OWEzNjMxLXJpbWctdzEyMDAtaDY3NS1kY2ZkZmRmZC1nbWlyP3Y9MTc3NTM0MTcyOA.avif)











