Լիլիթ Բլեյան | Տիգրան Տեր Ստեփանյան
Schedule
Sun, 01 Feb, 2026 at 07:00 pm
UTC+04:00Location
Abovyan 2, Yerevan, Armenia | Yerevan, ER
Համերգ-փոխակերպում` երգերի, պատկերների, պատմությունների միջով
• Լիլիթ Բլեյան
• Տիգրան Տեր Ստեփանյան
Երբ ելնես ճամփա դեպի Իթաքե, քեզ մաղթիր` երկար լինի ուղիդ, ասում էր հույն բանաստեղծը։
Մեր ճանապարհը դեպի Իթաքե անցնելու է երգերի միջով։ Համերգի ընթացքում հանդիսատեսը, որպես նոր Ոդիսևս, ճանապարհ է ընկնելու դեպի իր անձնական Իթաքե` մարդկային պատմությունների, երգերի, պատկերների միջով։ Արցախը` որպես նոր Իթաքե, որի ճանապարհը ծովերի, հրեշների ու կախարդների միջով է անցնում։ Ինչպիսի՞ն է այդ ճանապարհը։ Ինչպե՞ս է փոխվում Ոդիսևսն այդ ճանապարհին։ Ինչպե՞ս է փոխվում Իթաքեն։ Ինչպիսի՞ն կլինենք մենք` այս մեկուկես ժամը Շուշիկի սրահում անցկացնելուց հետո…
🎟 Տոմսերը վաճառվում են ֆիլհարմոնիայի տոմսարկղում (Աբովյան 2)
💳 Արժեքը՝ 5,000 դր.
🌐 Առցանց վաճառք: https://philharmonia.am/event/itaqe/
📞 Տեղեկությունների համար: 87-75
Where is it happening?
Abovyan 2, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:















