Բալանս 4D. Կյանքի բալանս և սոցիալ-հուզական հմտություններ

Schedule

Sat, 14 Nov, 2026 at 02:00 pm

UTC+04:00
Location

ibis Yerevan Center | Yerevan, ER

Advertisement
Հետաքրքիր ծրագիր, անվճար մասնակցությամբ:
Հրավիրում ենք մասնակցելու «ԲԱԼԱՆՍ 4D» երիտասարդական ծրագրին՝ բացահայտելու կյանքի առաջնահերթություններդ, ուժեղ կողմերդ և զարգացնելու սոցիալ-հուզական հմտություններդ։
Ծրագիրը նախատեսված է Հայաստանում բնակվող՝ Արցախից և Հայաստանից 18–24 և 25-30 տարեկան երիտասարդների համար։
Հինգ հանդիպումների ընթացքում գործնական վարժությունների, քննարկումների և ստեղծագործական առաջադրանքների միջոցով՝
🔹 Կբացահայտենք կյանքի չորս կարևոր ոլորտները և կուսումնասիրենք՝ ինչպես ես բաշխում ժամանակդ ու ուժերդ։
🔹 Կփորձարկենք հույզերը ճանաչելու և արտահայտելու, լսելու ու համագործակցելու հմտություններ։
🔹 Կկազմենք կյանքի անհատական քարտեզ և հաջորդ քայլերի պլան։
Սա հոգեթերապիա չէ, այլ կյանքի բալանսի և հմտությունների զարգացման խմբային ծրագիր։ Հատուկ պատրաստվածություն չի պահանջվում, իսկ անձնական պատմություններով կիսվելը պարտադիր չէ։
📅 Ժամանակահատվածը՝ 2026 թ. նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 12-ը։
🗓 Հանդիպումները՝ շաբաթ օրերին, երկու խմբով՝ 14։00–16։00 կամ 18։00–20։00։
📍 Վայրը՝ Երևան։
⏳ 5 հանդիպում՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։
👥 Յուրաքանչյուր խմբում՝ 12–15 մասնակից։
📜 Ծրագրի ավարտին կտրվի մասնակցության հավաստագիր։
Դիմելու համար լրացրու հայտը մինչև նոյեմբերի 10-ը՝
👉 https://forms.gle/o4vW5UXwnRsJbz419
Խնդրում ենք դիմել, եթե կարող ես մասնակցել բոլոր հինգ հանդիպումներին։ Հայտի լրացումը դեռ չի նշանակում մասնակցության հաստատում․ ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատենք հայտում նշված կոնտակտներով։
Ծրագիրը ֆինանսավորվում է «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից։
Ծրագրի ղեկավար և վարող՝ Անահիտ Հայկազունի, կլինիկական հոգեբան։
📞 Հարցերի համար՝ 096 364 990 կամ 094 364 990։
Կիսվիր հրապարակմամբ այն երիտասարդների հետ, ում կարող է հետաքրքրել ծրագիրը։
Advertisement

Where is it happening?

ibis Yerevan Center, Northern Avenue, 5 /1,Yerevan, Armenia

Event Location & Nearby Stays:

Know what’s Happening Next — before everyone else does.
Bah\u00e1\u2019\u00ed.am
Host or PublisherBahá’í.am

Ask AI if this event suits you