Արցախյան խոհանոցային փառատոն
Schedule
Fri, 08 May, 2026 at 12:00 pm to Sun, 10 May, 2026 at 09:00 pm
UTC+04:00Location
Աշտարակ | Yerevan, ER
Advertisement
Արցախյան խոհանոցային փառատոն — Ոսկեվազ 2026 🍃🥙2026 թվականի մայիսի 8–10-ին Ոսկեվազ համայնքում կկայանա Արցախյան խոհանոցային փառատոնը։
Փառատոնի կազմակերպիչները տարիներ շարունակ եղել են Արցախում անցկացվող ժենգյալով հացի ամենամյա փառատոնների կազմակերպիչները՝ նպաստելով Արցախի խոհարարական ժառանգության պահպանմանը և տարածմանը։ Այս անգամ այդ ավանդույթը շարունակվում է նոր վայրում՝ նույն գաղափարով, նույն ջերմությամբ ու նույն պատասխանատվությամբ։
Փառատոնին ներկա կլինեն Արցախցի արտադրողներ և արցախյան բրենդներ, իսկ հյուրերին սպասվում է իսկական արցախյան սեղան՝
🥙 ժենգյալով հաց
🍰 Արցախի փախլավա
🌾 կուրկուտ
և բազմաթիվ այլ ավանդական արցախյան ուտելիքներ։
Փառատոնը կուղեկցվի հայկական ազգային երգ ու պարով, ստեղծելով կենդանի, ջերմ և ավանդական մթնոլորտ՝ լի մշակույթով, հիշողություններով և համերով։
Սա պարզապես սննդի փառատոն չէ․ սա հանդիպում է Արցախի համերի, մշակույթի և մարդկանց հետ։
📅 Մայիսի 8–10, 2026
📍 Աշտարակ համայնք, գյուղ Ոսկեվազ
Սիրով սպասում ենք քեզ և քո ընտանիքին 🤍
Որպես մասնակից միանալու համար լրացրեք այս հարցաթերթիկը․ https://forms.gle/6sA4eebdGRFyTFuS9
Advertisement
Where is it happening?
Աշտարակ, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:
Know what’s Happening Next — before everyone else does.















