Ամանորը Վանում + Արևմտյան Հայաստան 5 օր | New Year in Western Armenia 5 Days

Schedule

Tue, 30 Dec, 2025 at 06:00 am to Sat, 03 Jan, 2026 at 11:45 pm

UTC+04:00

Location

Hamshen Tour - Համշեն Տուր | Yerevan, ER

Advertisement
🇺🇸👇🇷🇺
ԱՄԱՆՈՐԸ ՎԱՆՈՒՄ + ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 5 ՕՐ
Աղթամար, Վան, Կարս, Անի, Բայազետ, Բերկրի, Մուշ
30․12-3․01 | 183.000Դ | 093 55 14 85
📍 Ամանորը Վանո՞ւմ՝ հայոց առաջին մայրաքաղաքում: Անիրական է հնչում, սակայն մեզ հետ դուք կարող եք անցկացնել ձեր կյանքի ամենատպավորիչ Ամանորը՝ համեմված պատմությամբ, խորհրդանշական բովանդակությամբ, հրաշալի տեսարաններով: Ձեզ համար ընտրվել են հարմարավետ հյուրանոցներ, համեղ ռեստորաններ, կազմվել է ֆանտաստիկ ծրագիր՝ համեմված հայկականությամբ: Ամանորի երեկոն անցկացնելու ենք Վանա լճի ափի մեր ռեստորանում՝ հայկական ազգային երաժշտությամբ և պարերով։ Այս ամենի հետ մեկտեղ տեսնելու ենք ձմեռային Անին, Կարսը, Մուշը, Բայազետը, Բերկրին և շատ ավելին։ Գրագետ ու պրոֆեսիոնալ մատուցում իրապես փորձառու և բանիմաց մասնագետների կողմից, ուղևորություն բարձր հարմարավետությամբ, հոգատար վերաբերմունք, անմոռանալի զգացողություններ ու հուշեր ամբողջ կյանքի համար:
🟢 Համշեն տուրի առավելությունները՝
- Վերջին տարիների ընդգծված առաջատարը մասնակիցների թվով և երթուղիների բազմազանությամբ,
- 10 տարի ոլորտում և մինչև այժմ ոլորտի միակ տուրօպերատորը, որը մեծամասամբ կենտրոնացած է Արևմտյան Հայաստան ուղղության վրա
- Տարածքի լավագույն հյուրանոցներն ու ռեստորանները, ամենաթարմ ավտոպարկը,
- Մանրամասն ներկայացված ծրագիր և որ ամենակարևորն է՝ դրա ամբողջական իրականացում,
- Եվ ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ գիդեր (պատմաբան-թուրքագետներ), որոնք բոլորը տիրապետում են տեղի լեզվին և երկար տարիներ մասնագիտացած են այս ոլորտում,
- Երկու մեքենա, երկու վարորդ։

📍 ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ՝
ՕՐ 1 | ԴԵՊԻ ԵՐԱԶ
Մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարս
Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լիճ
Անի. Մայր Տաճար, Սբ Փրկիչ, Տիգրան Հոնենց, Գագկաշեն, Աբուղամրենց եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ,
Արաքս գետ
ընթրիք Բայազետում
գիշերակաց՝ Բայազետ
Հեքիաթային ու խորհրդանշանական Ամանորի մեր ուղևորությանը սկզբից կտեսնենք Ծովակն Հյուսիսո լիճը, որը ձմռանը սառցակալում է՝ դառնալով զբոսաշրջային խոշոր կենտրոն, ուր անգամ հնարավոր է ձիասայլ քշել: Իսկ հաջորդն անկրկնելի Անին է, որը ձմռանն ուղղակի ֆանտաստիկ է դառնում և տպավորելու է ամբողջ կյանքի համար։ Կշրջենք չքնաղագույն Անիի փողոցներով՝ տեսնելու գլուխգործոց կոթողներն ու հրաշալի տեսարանները։

ՕՐ 2 | ԱՄԱՆՈՐԸ ՎԱՆՈՒՄ
նախաճաշ հյուրանոցում
Մասիս լեռը՝ մյուս կողմից
Բերկրիի ջրվեժ
Մհերի դուռ
ճաշ Վանում
ազատ ժամանակ Վանում
Ամանորի տոնակատարություն Վանում
գիշերակաց՝ Վան
Վանում նախատոնական օրվա առաջին կեսին կունենանք հետաքրքիր այցեր, իսկ օրվա երկրորդ կեսին կտրվի հանգիստ, որ պատրաստվեք Ամանորյա հրաշալի ծրագրին։ Առաջին կանգառը ձմռանն անչափ տպավորիչ Բերկրիի ջրվեժում է։ Հաջորդը Վան քաղաքն է Ագռավաքարով, որտեղ էլ լեգենդար Մհերի դուռն է։ Հիանալի այս այցերից հետո Ձեզ կտրվի ազատ ժամանակ, իսկ արդեն ուշ երեկոյան կնախապատրաստվենք Ամանորի տոնակատարությանը: Ամանորին նախատեսված է յուօրինակ ծրագիր, որն ամբողջովին հայկական է՝ հայկական երաժշտություն, ազգային երգ ու պար, համեղ ուտեստներ, տոնական շամպայն և ավելին:

ՕՐ 3 | ՀԱՅՈՑ ՁՈՐ ԿԱՄ ՀԱՅՈՑ ՍԿԻԶԲ
նախաճաշ հյուրանոցում
Հայկաբերդ
Վարագավանք
Վանա կատուներ
Վանի (Տուշպա/Տոսպ) բերդ
ճաշ Վանում
ազատ ժամանակ Վան քաղաքում
գիշերակաց՝ Վան
Մեր ուղևորության այս օրը խիստ խորհրդանշանական է, քանի որ Նոր տարվա առաջին իսկ օրը կլինենք Հայոց ձորի Հայկաբերդում, որտեղ էլ, ըստ մեր ավանդազրույցների, իր կռիվն է տվել Հայկ Նահապետը, ասել է, թե տարվա սկիզբը կսկսենք հայոց սկզբից։ Մեր այս օրը յուրահատուկ է նաև այցով Վասպուրականի հոգևոր կենտրոն Վարագավանք, որտեղից կբացվի ձմեռային հրաշալի տեսարանը դեպի Վանա լիճն ու Վան քաղաքը։ Ապա այցի կգնանք Վանա կատուներին, որից հետո էլ մեզ կդիմավորի Վանի հզոր բերդը։

ՕՐ 4 | ՁՄԵՌԱՅԻՆ ՀՐԱՇՔԸ
նախաճաշ հյուրանոցում
Աղթամար կղզի. Սբ Խաչ եկեղեցի
Մուշի հայկական թաղ, Սբ Մարինե եկեղեցի
Մշո դաշտ և Սուլուխի կամուրջ
ճաշ Մուշում
ազատ երեկո Մուշ քաղաքում
գիշերակաց՝ Մուշ
Ամենալավ Ամանորը չի կարող շրջանցել տիեզերական Աղթամար կղզին Սուրբ Խաչ եկեղեցով․ կնավարկենք Աղթամար կղզի, կվայելենք կղզին և եկեղեցին, ինչպես նաև Վանա լճի հեքիաթային տեսարանները։ Դրանից հետո մեր ճանապարհը Վանա լճի ափերով կշարունակենք անուշ Մուշ, որտեղ կտեսնենք Մուշի հայկական թաղն ու Սբ Մարինե եկեղեցին, Մշո դաշտերն ու նրանց սրտում գտնվող Սուլուխի կամուրջը։ Աշխույժ քաղաք Մուշում կունենանք նաև ազատ երեկո։

ՕՐ 5 | ԿԱՐՍԻ ԻՍԿԱԿԱՆ ՁՄԵՌԸ
նախաճաշ հյուրանոցում
Բասեն․ Հովվի կամուրջ և Արաքս գետ
Սարիղամիշի անտառներ
Կարս քաղաք. Կարուց բերդ, Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ և Չարենցի տուն
ճաշ Կարսում
վերադարձ Կարս-Ախալքալաք-Գյումրի-Երևան։
Վերադարձն անգամ հագեցած է գեղեցիկ այցերով։ Ճանապարհին է Բասեն աշխարհն Արաքսի վրայի իր Հովվի գեղեցկագույն կամրջով։ Կարսն առանձնակի տպավորիչ է ձմռանը, ինչն էլ միասին կբացահայտենք․ կտեսնենք Կարսի բերդը, Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջն ու Չարենցի տունը։ Ամանոր, որն իր բովանդակությամբ և խորհրդանշականությամբ, կդառնա իրապես բացառիկ ու հիշարժան։
---------------------------------------------
💳 Գինը՝ 183․000 դրամ, որը ներառում է՝
✔ Ամանորի ընթրիքն ու արարողությունը
✔ 3+/4 աստղանի հյուրանոցները (երկտեղանի համարներ),
✔ բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter/VW Crafter)
✔ 2 անգամյա որակյալ սնունդը (ընտրովի ճաշացանկով)
✔ պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
✔ տեսարժան վայրերի ԲՈԼՈՐ մուտքավճարները
✔ Վանում նավարկության վճարը:
❌ Գինը ՉԻ ներառում՝
- Վիզայի գինը (ՀՀ քաղաքացիների համար՝ 17.000Դ)։
⏰ Մեկնումը՝ 6:00, Թումանյան 8 հասցեից:
🇺🇸 https://hamshen.am/en/tours/amanor_van
🇷🇺 https://hamshen.am/ru/tours/amanor_van
---------------------------------------------
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Թումանյան 8, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
Advertisement

Where is it happening?

Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Event Location & Nearby Stays:

Icon
Know what’s Happening Next — before everyone else does.
Hamshen Tour - \u0540\u0561\u0574\u0577\u0565\u0576 \u054f\u0578\u0582\u0580

Host or Publisher Hamshen Tour - Համշեն Տուր

Ask AI if this event suits you:

Discover More Events in Yerevan

What's Happening Next in Yerevan?

Discover Yerevan Events