«ՑՈՐԵՆ ԵՄ ՑԱՆԵ» | ԱՊՐԻԼԻ 30
Schedule
Thu, 30 Apr, 2026 at 07:30 pm
UTC+04:00Location
Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոն | Yerevan, ER
🕣 ժամը՝ 19։30,
🏛 Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում
Հե՜յ, հայ ազգի մշա՜կ, ցանե՜ աստղահատ ցորենդ՝ աստղերի պես, ալիքների պես ցանե՜...
Սերմը փոքր է, բայց հողի մեջ մի ամբողջ աշխարհ է դառնում։
Հողին վստահված սերմի պես` մարդու աշխատանքից ու հիշողությունից էլ արարվել են մեր հայրենի երգն ու պարը, խաղն ու ծեսը։ Այդպես է ծնվում ազգային սերմնացանը՝ մի փոքր հատիկից։
Դառնանք սերմեր մեր հողում, դառնանք մի ամբողջ աշխարհ։
Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի–պարի համույթը ուրախ է Ձեզ հայտնել, որ ապրիլի 30-ին,
ժամը՝ 19։30֊ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա երկար սպասված «Ցորեն եմ ցանե» թատերականացված համերգը։
🌾 Ամենամասունքոտ շնչով ականատես կլինեք, թե ինչպես է մի ցանված սերմնահատիկից մի ամբողջ կյանք ու մշակույթ արարվում։
Ինչպես են մեր նախնիք ապրել ու արարել, սիրել ու կատակել, սիրած աղջկան համոզել գետն անցնել, ուզել զուռնչու կնիկ դառնալ, ինչպես են մեր քաջերը վառոդ մաղող կնոջ կոչով, զենքն ուսին, առյուծ քաջի պես նետվել առաջ՝ դեպ հայրենիքի պաշտպանություն, ինչպես է նորից հայոց աշխարհում գարուն բացվել և ինչպես ենք մենք շարունակել ապրել ու արարել, կրկին ցորնահատիկը տալ մայր հողին, վերածնվել։
🎶 Մի խոսքով՝ մասունքյան խաղն ու ծեսն է բեմում՝ բոլորիդ հարազատ, բոլորիդ սիրելի։
Թո՛ղ օրհնյալ լինի այն ցորենը, որ ցանում ենք... արևից ուժ առնի, անձրևից՝ կյանք։
———————————————————————————
🎭 Համաղեկավարներ՝
Հայարփի Անանյան,
Լուսինե Մկրտչյան
🎶 Երգուսույց՝ Տիգրանուհի Հովհաննիսյան
🖋 Սցենարի հեղինակ՝ Լիլիթ Մկրտչյան
🎬 Բեմադրող ռեժիսոր՝ Մհեր Նահապետյան
📸Լուսանկարը՝ Տիգրան Մադոյանի:
🎟️ ՏՈՄՍԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ⤵️
https://shorturl.at/7NJas
Where is it happening?
Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոն, Tooyn Fest., Հայաստան,Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:



















