«Ռացիոնալիստի օրագիրը». գրքի շնորհանդես

Schedule

Tue, 01 Dec, 2026 at 07:30 pm

UTC+04:00
Location

A1 Art Space | Yerevan, ER

Advertisement
«Ռացիոնալիստի օրագիրը»․ գրքի շնորհանդես
Սիրելի՛ ընկերներ, ուրախ եմ հրավիրելու ձեզ իմ նոր՝ «Ռացիոնալիստի օրագիրը» գրքի շնորհանդեսին։
Գիրքը հոգեբանության, փիլիսոփայության, կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի և նեյրոգիտության համադրման փորձ է։ Դրա հիմքում մի գաղափար է, որն ինձ համար տարիների ընթացքում դարձել է ոչ միայն մասնագիտական մոտեցում, այլև աշխարհընկալում․ ռացիոնալությունը ոչ թե զգացմունքներից հրաժարվելն է, այլ դրանք հասկանալու, սեփական համոզմունքները վերանայելու և իրականության հետ ավելի գիտակցված հարաբերություններ կառուցելու կարողությունը։
Գիրքը կազմված է օրագրի ձևաչափով՝ տարվա յուրաքանչյուր օրվա համար նախատեսված մտքերով ու անդրադարձներով։ Այն կարելի է կարդալ օրական ընդամենը մեկ-երկու էջ՝ ժամանակ տրամադրելով մտածելու, կասկածելու, սեփական փորձի հետ համադրելու և երբեմն էլ սեփական համոզմունքներին հակադրվելու համար։
«Ռացիոնալիստի օրագիրը» ծնվել է իմ մասնագիտական փորձի, գիտական հետաքրքրությունների և անձնական մտորումների համադրումից։ Այն հասցեագրված է մարդկանց, ովքեր չեն վախենում կասկածել սեփական համոզմունքներին, կարևորում են քննադատական մտածողությունը և փորձում են հասկանալ ոչ միայն շրջապատող աշխարհը, այլև սեփական մտածողության ու վարքի մեխանիզմները։
Շնորհանդեսի ընթացքում կխոսենք գրքի ստեղծման պատմության, ռացիոնալության, հուզականության, ինքնախաբեության և ժամանակակից մարդու առջև ծառացած մի շարք հոգեբանական ու փիլիսոփայական հարցերի մասին։
Իհարկե, հնարավորություն կունենանք նաև զրուցելու, քննարկելու և մտքեր փոխանակելու։
📅 Ամսաթիվ՝ 01 դեկտեմբերի 2026թ.
🕖 Ժամը՝ 19։30
📍 Վայրը՝ A1 Art Space, Աբովյան 1/1, ք. Երևան
Մուտքն ազատ է։
Սիրով կսպասեմ բոլորիդ։
Գրքի մասին ավելի մանրամասն՝
https://armanbegoyan.com/hy/a-rationalists-diary/
Advertisement

Where is it happening?

A1 Art Space, Պիցցա Դի Ռոմա, Աբովյան փողոց, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Event Location & Nearby Stays:

Know what’s Happening Next — before everyone else does.
Arman Begoyan
Host or PublisherArman Begoyan

Ask AI if this event suits you