Վերելք Կիլիմանջարո 5895 մ / Մաչամե երթուղի / Սաֆարի Տանզանիայում / Զանզիբար կղզի

Schedule

Mon, 10 Feb, 2025 at 03:00 am

UTC+03:00

Location

Моши | Arusha, AR

Advertisement
Կիլիմանջարո լեռնազանգվածի ամենաբարձր կետը Կիբո հրաբուխի Ուհուրու գագաթն է՝ 5895 մ։ Այն հանդիսանում է Տանզանիայի և ամբողջ Աֆրիկա մայրցամաքի ամենաբարձր կետը, ինչպես նաև մտնում է “7 գագաթ” և “7 հրաբուխ” ալպինիստական հեղինակավոր ծրագրերի մեջ։ Դեպի Ուհուրու գագաթ կարելի է հասնել 8 տարբեր երթուղիներով, որոնցից մենք ընտրել ենք թերևս ամենատեսարժան և ամենահարմար ակլիմատիզացիոն ծրագրով երթուղին՝ Մաչամեն։
Ծրագրին կարող եք միանալ 3 տարբերակով․
- վերելք Կիլիմանջարո
- վերելք Կիլիմանջարո + 2 oր սաֆարի Տարանգիրե և Նգորոնգորո ազգային պարկերում
- վերելք Կիլիմանջարո, 2 օր սաֆարի + 2 օր ծովափնյա հանգիստ Զանզիբար կղզում
Ստորև կներկայացնենք ամբողջական ծրագիրն ըստ օրերի։
Օր 1․ ԺԱՄԱՆՈՒՄ ՏԱՆԶԱՆԻԱ
Խմբի ժամանումը Տանզանիա, Կիլիմանջարո միջազգային օդանավակայան (JRO): Մասնակիցներին կդիմավորեն մեր տեղացի գործընկերները և կտեղափոխեն հյուրանոց, որը գտնվում է Մոշի քաղաքում (մոտ 1 ժամվա ճանապարհ օդանավակայանից)։ Հյուրանոցում կան բոլոր անհրաժեշտ պայմանները երկար թռիչքից հետո հանգստանալու համար․ հարմարավետ համարներ, տաք ջուր, օդորակիչ, բարեհամբյուր անձնակազմ, լողավազան և ինտերնետ կապ։
Երեկոյան կունենանք հանդիպում մեր տեղացի ուղեկցորդների հետ, որի ժամանակ կծանոթանանք միմյանց հետ և կքննարկենք վերելքի մանրամասները։
Դրանից հետո կընթրենք Մոշիի ռեստորաններից մեկում և կվերադառնանք հյուրանոց հանգստանալու։
Օր 2․ ՄԱՉԱՄԵ ԴԱՐՊԱՍՆԵՐԻՑ ՄԱՉԱՄԵ ՃԱՄԲԱՐ
Առավոտյան նախաճաշից հետո հյուրանոցից մեքենայով կշարժվենք դեպի Մաչամե դարպասներ (1800 մ), մոտ 1 ժամ ճանապարհ։ Այստեղ կձևակերպենք մեր թույլտվությունները Կիլիմանջարո ազգային պարկ մտնելու համար, ինչպես նաև կգրանցվենք փրկարար ծառայությունում, իսկ բեռնակիրներն այդ ընթացքում կդասավորեն մեր իրերը։ Այնուհետև, թեթև լանչից հետո կսկսենք քայլքը դեպի Մաչամե ճամբար (3020 մ): Առաջին օրվա ամբողջ երթուղին անցնում է արևադարձային խոնավ անտառներով, որտեղ նույնիսկ տարվա չոր սեզոնին հաճախակի են անձրևները։ Էնպես որ չմոռանաք ձեզ հետ վերցնել անձրևապաշտպան թիկնոցն ու փոխնորդ հագուստը։
Քայլքը՝ 10 կմ, 1200 մ հարաբերական, 5-6 ժամ
Օր 3. ՎԵՐԵԼՔ ՄԱՉԱՄԵ ՃԱՄԲԱՐԻՑ ՇԻՐԱ ՃԱՄԲԱՐ
Նախաճաշից հետո կլքենք վրանային ճամբարը և կշարունակենք մեր վերելքը դեպի Շիրա ճամբար (3840 մ)։ Այսօրվա երթուղին մեզ կուրախացնի նոսր անտառներով անցնող ժայռոտ արահետով և դեպի Մեռու գագաթ շքեղ տեսարաններով։ Իսկ Շիրա ճամբարից արդեն կտեսնենք հանրահայտ Շիրա սարահարթը։ Ճաշից և կարճատև հանգստից հետո կունենանք նաև թեթև քայլք դեպի Շիրա քարանձավի դիտակետ, ինչը մեզ կօգնի ավելի լավ ակլիմատիզացիա ստանալ։
Քայլքը՝ 5,5 կմ, 960 մ հարաբերական, 5 ժամ
Oր 4. ԱԿԼԻՄԱՏԻԶԱՑԻՈՆ ՎԵՐԵԼՔ ԼԱՎԱ ԹԱՈՒԵՐ, ՎԱՅՐԷՋՔ ԲԱՐԱՆԿՈ ՃԱՄԲԱՐ
Այսօր մեր ակլիմատիզացիոն ծրագրի ամենակարևոր մասն է՝ բարձրանալու ենք Lawa Tower կոչվող տեղամաս (4620 մ), որտեղ պիտի անցկացնենք որոշ ժամանակ, ապա իջնենք Բարանկո ճամբար (3970 մ)։ Սա կօգնի մեր օրգանիզմներին ավելի լավ ադապտացվել բարձրությանը և կհեշտացնի հետագա վերելքը։ Lawa Tower ճամբարում մեզ համար կկազմակերպվի ճաշ և 2 ժամ հանգիստ։ Այնուհետև կսկսենք վայրէջքը դեպի Բարանկո ճամբար ու այս հատվածը ամենագեղեցիկներից է ամբողջ ծրագրում․ լեռնային քարքարոտ արահետ, գետակներ, ջրվեժներ, էնդեմիկ բուսատեսակներ և, ամենավերջում կտեսնենք հանրահայտ Բարանկոյի պատը, որը հաջորդ օրը պիտի բարձրանանք։
Քայլքը՝ 9,6 կմ, 800 մ հարաբերական, 6-7 ժամ
Oր 5. ՎԵՐԵԼՔ ԲԱՐԱՆԿՈ ՃԱՄԲԱՐԻՑ ԲԱՐԱՖՈՒ ՃԱՄԲԱՐ
Առավոտյան վաղ նախաճաշից հետո կսկսենք բարձրանալ Բարանկոյի պատով։ Չնայած տպավորիչ տեսքին, պատի վրա կա բավականին հեշտ ու շատ հետաքրքիր քայլարշավային արահետ։ Մոտ մեկ ժամից մենք կհայտնվենք պատի վերևում գտնվող ընդարձակ հարթակում, որտեղ մեզ համար կկազմակերպվի թեյախմություն և որտեղ կկարողանանք նկարվել Կիբո հրաբուխի ֆոնին։ Հետո կշարունակենք բազմաթիվ փոքր վերելք – վայրէջքներով ճանապարհը դեպի Կարանգա ճամբար (3960): Այստեղից, ճաշելուց և որոշ ժամանակ հանգստանալուց հետո արդեն կբարձրանանք Բարաֆու գրոհային ճամբար (4660 մ)։ Այստեղից արդեն կունենանք տեսարան դեպի վերելքի ճանապարհը և դեպի Մավենզի հրաբուխը։ Վաղ ընթրիքից հետո կնախապատրաստվենք գագաթի վերելքին և մի քանի ժամ կքնենք։
Քայլքը՝ 7,8 կմ, 1080 մ հարաբերական, 7-8 ժամ
Օր 6. ՎԵՐԵԼՔ ՈՒՀՈՒՐՈՒ ԳԱԳԱԹ ԵՎ ՎԱՅՐԷՋՔ ՄՎԵԿԱ ՃԱՄԲԱՐ
Գիշերը 03:00 սկսում ենք մեր վերելքը դեպի Ուհուրու գագաթ (5895 մ), որը հանդիսանում է Կիլիմանջարո լեռնազանգվածի ամենաբարձր կետը։ Վերելքը տեխնիկապես բարդ չէ, խնդիրներ կարող է առաջացնել միայն մեծ բարձրությունը և թթվածնի պակասը։ Այդ պատճառով մեզ հետ բարձրանալու են տեղացի ուղեկցորդները, յուրաքանչյուր 2-3 մասնակցին 1 ուղեկցորդ հաշվարկով։ Նրանք կհետևեն մասնակիցների ինքնազգացողությանը և անհրաժեշտության դեպքում կօգնեն ամեն ինչով։ Վերելքի ընթացքում կդիմավորենք մեր կյանքի ամենագեղեցիկ լուսաբացերից մեկը, Մավենզի հրաբուխի ժայռոտ ուրվագծերով, իսկ խառնարան դուրս գալուց հետո կունենանք հանգիստ Stella point դիտակետում։ Գագաթ հասնելուց և հաջող վերելքը նշելուց հետո կկարողանանք մոտենալ նաև Կիլիմանջարոյի սառցադաշտերին։
Բարաֆու ճամբար իջնելուց հետո կունենանք 2 ժամանոց հանգիստ, որից հետո կշարունակենք վայրէջքը դեպի Մվեկա ճամբար (3060 մ)։
Քայլքը՝ 16,5 կմ (4,5 կմ վերելք, 12 կմ վայրէջք) , 1200 մ հարաբերական, 14-16 ժամ
Օր 7. ՎԱՅՐԷՋՔ ՄՎԵԿԱ ԴԱՐՊԱՍՆԵՐԻ ՄՈՏ, ՎԵՐԱԴԱՐՁ ՄՈՇԻ
Այսօր կունենանք կարճ ու հաճելի քայլք արևադարձային խոնավ անտառով դեպի Մվեկա դարպասներ (1640 մ)։ Այստեղ կստանանք մեր հավաստագրերը, կճաշենք, կգնենք հուշանվերներ և կուղևորվենք հյուրանոց։ Երեկոյան՝ տոնական ընթրիք ռեստորանում, հաջող վերելքի նշում։
Օր 8. ՍԱՖԱՐԻ ՏԱՐԱՆԳԻՐԵ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ
Առավոտյան հատուկ սաֆարի – ամենագնացներով կուղևորվենք դեպի Տարանգիրե ազգային պարկ, անմոռանալի սաֆարի տուրի (մոտ 3 ժամ ճանապարհին)։ Մոտ 6 ժամ պարկի տարածքում շրջելու ընթացքում կտեսնենք հսկա բաոբաբներ ու ակացիաներ, ընձուխտներ, փղեր, առյուծներ, ջայլամներ և բազմաթիվ այլ խոտակեր ու գիշատիչ կենդանիների, իրենց բնական միջավայրում։ Սաֆարի տուրից հետո կկարողանանք այցելել նաև տեղի բազմաթիվ հուշանվերների խանութնորից մեկը, որոնք իսկական թանգարան – պատկերասրահներ են։ Կարող ենք տեսնել, իսկ ցանկության դեպքում նաև գնել աֆրիկական փայտյա դիմակներ և կենդանիների ֆիգուրներ, տեղական կոլորիտով նկարված կտավներ, ինչպես նաև միյան Տանզանիայում արդյունահանվող տանզանիտ կիսաթանկարժեք քարից պատրաստված զարդեր։ Չմոռանաք գին գցել, այստեղ դա ընդունված է և գրեթե պարտադիր)))։
Գիշերակացը՝ հյուրանոցում, Կարատու քաղաքում։
Օր 9․ ՍԱՖԱՐԻ ՆԳՈՐՈՆԳՈՐՈ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Նախաճաշից հետո կուղևորվենք մեր երկրորդ սաֆարի տուրի՝ դեպի Նգորոնգորո պահպանվող տարածք, որն իրենից ներկայացնում է հսկայական հրաբխային կալդերա, իր յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհով։ Այստեղ կարող ենք տեսնել զանազան սմբակավորների բազմահազարանոց հոտեր, առյուծներ, փղեր, գետաձիեր և իհարկե տարածքի հսկա՝ սև ռնգեղջյուրներ։ Իսկ խառնարանի հատակին գտնվող լճակի ափին կտեսնենք նաև հարյուրավոր ֆլամինգոներ։ Սաֆարի տուրից հետո կայցելենք նաև Մասաի ցեղի գյուղերից մեկը, կծանոթանանք նրանց ասկետիկ կենցաղին և ազգային պարերին, ինչից հետո կուղևորվենք Կիլիմանջարո միջազգային օդանավակայան, որտեղից կթռնենք Զանզիբար։ Գիշերակացը՝ հյուրանոցում։
Օր 10. ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՏՈՒՐ ԶԱՆԶԻԲԱՐՈՒՄ
Այսօր կուղևորվենք Կղզու մայրաքաղաք Սթոուն Թաուն, որտեղ կշրջենք Հին քաղաքի նեղլիկ փողոցներով, կտեսնենք ստրուկների շուկայի պատմական շենքը, Ֆրեդի Մերքյուրիի տունը, կգնենք համեմունքներ ու հուշանվերներ տեղի բազմաթիվ փոքր խանութնորից։ Ապա նավակով կուղևորվենք Prison Island կղզի, որտեղ կտեսնենք բանտի ավերակները և կայցելենք գալապագոսյան հսկա կրիաների բուծարան։ Կեսօրից հետո կվերադառնանք Սթոուն Թաուն, կճաշենք և կշարունակենք մեր հանգիստը տեղի բազմաթիվ հեքիաթային լաղափներից որևէ մեկում։
Օր 11. ԾՈՎԱՓՆՅԱ ՀԱՆԳԻՍՏ ԶԱՆԶԻԲԱՐՈՒՄ
Այսօր կունենանք սնորքլինգ տուր Պեմբա կղզու ափամերձ ջրերում։ Կլողանք դիմակով և կտեսնենք Հնդկական օվկիանոսի հարուստ կենդանական ու բուսական աշխարհը, ինչից հետո կվերադառնանք ափ, կճաշենք ծովամթերքով և կուղևորվենք հյուրանոց։ Մնացած ազատ ժամանկը ևս կանցկացնենք ծովափին․ մայրամուտից հետո Հնդկական օվկիանոսի ջուրը դեռ բավականին տաք է։
Օր 12. ՄԵԿՆՈՒՄ ԵՐԵՎԱՆ
Դե ինչ, մեր հեքիաթային ճանապարհորդությունը մոտեցավ ավարտին։ Նախաճաշից հետո կուղևորվենք Զանզիբարի օդանավակայան և կթռնենք Հայաստան, ճանապարհին հատ հատ վերհիշելով Տանզանիայում անցկացրած գերհագեցած օրերի բոլոր արկածներն ու ստացած էմոցիաները։
Ամբողջական ծրագրի (վերելք Կիլիմանջարո + 2 օր սաֆարի + 2 օր Զանզիբար) մասնակցության արժեքն է 2950 usd (համարժեք ՀՀ դրամ)
Արժեքը ներառում է․
Վերելք․
- բոլոր տրանսֆերները ծրագրի ընթացքում (օդանավակայանից հյուրանոց, հյուրանոցից մինչև երթուղու սկիզբ և հետ)
- 2 գիշեր հյուրանոցում, Մոշի քաղաքում
- սնունդը ամբողջ տուրի ընթացքում և Մոշի քաղաքում, և վերելքի ընթացքում
- ուղեկցորդների, խոհարարի, սպասարկող անձնակազմի (բեռնակիրների) վարձատրությունը
- բոլոր թույլտվութունների վճարները և հարկային վճարները Կիլիմանջարո ազգային պարկ մուտք գործելու և վերելք անելու համար
- վերելքի համար անհրաժեշտ ճամբարային գույքի վարձակալությունը
Սաֆարի․
- պրոֆեսիոնալ սաֆարի-ամենագնացների վարձակալությունը
- տեղանքին լավ ծանոթ վարորդների ծառաությունները
- 1 գիշեր հյուրանոցում, Կարատու քաղաքում
- Տարանգիրե և Նգորոնգորո ազգային պարկերի մուտքի թույլտվությունների վճարները
- սնունդ և ջուր սաֆարիի ընթացքում, ընթրիք Կարատու քաղաքում
Զանզիբար․
- ճանաչողական տուր Սթոուն Թաունում և այցելություն Prison Island
- սնորքլինգ տուր Պեմբա կղզում
- ծրագրով նախատեսված բոլոր տրանսֆերները կղզում գտնվելու ընթացքում (մեքենա, նավ)
- հյուրանոց, 3 գիշեր
- 2 նախաճաշ Զանզիբարում
- ուղեկցորդի ծառայություններ
Արժեքը չի ներառում․
- ինքնաթիռի տոմսերը՝ Երևան – Զանզիբար – Երևան և Զանզիբար – Կիլիմանջարո - Զանզիբար (900-1200 usd)
- վիզայի արժեքը (50 usd)
- սպասարկող անձնակազմի, ուղեկցորդների, վարորդների թեյավճարները (յուրաքանչյուր մասնակցից մոտ 250-300 usd)
- անձնական գույք/հանդերձանքի վարձակալությունը
- ճանապարհորդական ապահովագրությունը
- Զանզիբար կղզում ճաշերն ու ընթրիքները
Ցանկության դեպքում կարող եք մասնակցել միայն Մաչամե երթուղիով վերելքի ծրագրին, այս դեպքում մասնակցության արժեքը կկազմի 2080 usd:
Վերելք Կիլիմանջարո Մաչամե երթուղիով + 2 օր սաֆարի Տարանգիրե և Նգորոնգորո ազգային պարկերում տարբերակի արժեքը կկազմի 2600 usd
⚠️North Peak լեռնային ակումբի անդամները (10 + 1 քվեստը կատարողները) կստանան 5 % զեղչ:
Մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ․
- 2 ուսապարկ` 20-25 լ և 60-70 լ տարողությամբ (2-րդ ուսապարկը կարող է փոխարինվել համապատասխան տարողությամբ բաուլով)
- արշավական ձեռնափայտեր
- թերմոհագուստ (2 կոմպլեկտ)
- պրոֆեսիոնալ լեռնային (կամ ծանր թրեկինգային) կոշիկներ
- զանգապաններ
- պրոֆեսիոնալ լեռնային հանդերձանք, տաք հագուստ, ձմեռային գլխարկ, ձեռնոցներ (2 զույգ)
- փոխնորդ հագուստ և կոշիկներ
- արևապաշտպան միջոցներ (արևային ակնոցներ, արևայրուքից պաշտպանող քսուք, գլխարկ)
- քնապարկ (կոմֆորտ 0°C-ից -5°C պարամետրերով)
- անհատական հիգիենայի պարագաներ
- անհատական դեղատուփ
- գլխի լապտեր
- թերմոս և ջրաման 1 լ
- անձրևապաշտպան թիկնոց (дождевик)
- քամուց պաշտպանող բաճկոն (ветровка)
- բարդությունները հաղթահարելու պատրաստակամություն և բարձր տրամադրություն:
📞Գրանցվելու և բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ ստանալու համար զանգահարել 093850385 (Սամվել) կամ գրել ֆեյսբուքյան էջին:
https://www.facebook.com/NorthPeak.mc/
Գրանցումը համարվում է հաստատված տուրի արժեքը լրիվ կամ մասնակի փոխանցելուց հետո.
IDBank-ի քարտ - 4318270000320737
SAMVEL MANUKYAN
INECOBANK-ի ընթացիկ հաշիվ - 2050078972621001
Մեր ֆեյսբուքյան խումբը
https://www.facebook.com/groups/283619873361005
Մենք ինստագրամում https://instagram.com/northpeakmc?utm_medium=copy_link
Կհանդիպենք լեռներում 💙💙💙
Advertisement

Where is it happening?

Моши, Moshi Secoture Executive Lodge, Moshi, Tanzania,Moshi, Arusha

Event Location & Nearby Stays:

North Peak mountain club

Host or Publisher North Peak mountain club

It's more fun with friends. Share with friends

Discover More Events in Arusha

The Arusha Emergency Medicine Conference
Thu, 13 Feb, 2025 at 08:30 am The Arusha Emergency Medicine Conference

Gran Melia Arusha

BUSINESS CONFERENCES

What's Happening Next in Arusha?

Discover Arusha Events