Վերելք Խուստուփ լեռ
Schedule
Sat, 01 Nov, 2025 at 07:00 am
UTC+04:00Location
Hanrapetutyan 56/1, Ереван, Армения | Yerevan, ER
Advertisement
ԽՈՒՍՏՈՒՓ ԼԵՌ / ԴԱՍԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻՆոյեմբերի 1-2-ը ուղևորվում ենք Սյունյաց Աշխարհ՝ վերելք իրականացնելու դեպի Խուստուփի գագաթ, վրանային գիշերակացով։
Օր 1.
Առավոտյան ժամը 7։00-ին ուղևորվում ենք դեպի Կապան, այնուհետև վրանատեղի։
Երեկոյան կվայելենք մեր հանգիստը խարույկի շուրջ։
Օր 2.
Վաղ առավոտյան կմեկնարկենք վերելքը։
Լուսաբացը կդիմավորենք Խուստուփի փեշերին, իսկ գագաթ հասնելուն պես՝ կվայելենք հեքիթային տեսարանը, և կտեսնենք Սյունյաց աշխարհի գեղեցկությունը՝ Խուստուփի գագաթից։
Կեսօրին կվերադառնանք վրանատեղի, կհավաքենք ճամբարը և կուղևորվենք դեպի Երևան։
Տեղափոխումը իրականացվելու է ամենագնացներով։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը 12կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1200մ, բարդությունը՝ միջին։
❗Մասնակցության համար անհրաժեշտ է՝
•հարմարավետ՝ արշավային հագուստ և կոշիկներ,
•ուսապարկ
•արևապաշտպան քսուկ, գլխարկ,ակնոց,
•ջուր և սնունդ նախատեսված 2 օրվա համար (կարող եք ձեռք բերել նաև ճանապարհից)
•լապտեր
•անձրևապաշտպան թիկնոց
•քնապարկ։
Մասնակցության արժեքը 32000ՀՀ դրամ է, որն իր մեջ ներառում է՝
•տրանսպորտ,
•ուղեկցորդների ծառայություն,
•վրան,
•կարիմատ։
Հանդիպում ենք նոյեմբերի 1-ին, ժամը 07։00-ին՝ Հանրապետության Հրապարակին կից գտնվոր Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ։
Մանրամասների համար կարող եք՝
📩 գրել մեր էջին, կամ
📲զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
+37443919911
❗️Գրանցումը չեղարկման վերջնաժամկետը՝ 28.10.25 ժամը 17։00։
Բոլոր այն անձինք՝ ովքեր կչեղարկեն իրենց գրանցումը նշված ժամկետից ավելի ուշ, պետք է վճարեն տվյալ փաթեթի ամբողջ գումարը։
Advertisement
Where is it happening?
Hanrapetutyan 56/1, Ереван, Армения, Հանրապետության փողոց 58, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:
Know what’s Happening Next — before everyone else does.











