Վահան Արծրունի - 60․ Հոբելյանական համերգաշրջանի մեկնարկ
Schedule
Thu, 26 Feb, 2026 at 07:00 pm
UTC+04:00Location
2/2 Melik-Adamyan, 0010 Yerevan, Armenia | Yerevan, ER
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սիրով հրավիրում է Ձեզ Վահան Արծրունու համերգ-ասուլիսին, որով կմեկնարկի հոբելյանական համերգաշրջանը՝ նվիրված երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու 60 և բեմական գործունեության 40-ամյակներին։ Համերգ-ասուլիսի մոդերատոր՝ Ալիսա Քալանթարյան։
Համերգը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ ժամը 19։00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան փ. 2/2)։
Տեղերը սահմանափակ են։
Մուտքը՝ անհատական գրանցումով՝ հետևյալ հղումով․
https://agbu.am/vahan-artsruni-60-reserve
Համերգն իրականացվում է ՀԲԸՄ-ի 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
Հրավիրում ենք մշակութային միջոցառումներով հետաքրքրված լրագրողներին ներկա գտնվելու համերգ-ասուլիսին,որի ընթացքում երաժիշտը սիրով կպատասխանի ձեր հարցերին։
Համերգային հատվածում կհնչեն Վահան Արծրունու երգերը և գործիքային ստեղծագործությունները՝ նրա և իր գործընկեր երաժիշտների կատարմամբ ։
ԿԱԶՄ՝
Նելլի Մանուկյան - ֆլեյտա
Մադաթ Ավանեսով - դաշնամուր
Արթուր Մոլիտվին - բաս
Լևոն Հախվերդյան - հարվածային գործիքներ
Հոբելյանական համերգաշրջանի ընթացքում Երևանի տարբեր համերգասրահներում հնչելու են Վահան Արծրունու երգաշարերը, հոգևոր երաժշտության մշակումները և գործիքային ստեղծագործությունները' ռոք, պրոգրեսիվ երաժշտության և սիմֆո-ռոք ժանրերում։ Հրատարակվելու է կենսագրական ֆոտոալբոմ հեղինակի ստեղծագործական փուլերի համար նշանակալի լուսանկարներով և հոդվածներով։
Համերգաշրջանի ողջ ժամանակահատվածում հանդիսատեսը նաև հնարավորություն կունենա դիտելու թատերական ներկայացումներ, որոնց երաժշտության հեղինակը Վահան Արծրունին է։ Կազմակերպվելու են հանդիպումներ, լսումներ և պանելային քննարկումներ՝ նվիրված կոմպոզիտորի կինոյի և թատրոնի համար գրված երաժշտությանը, ֆոլկլորային և վաղքրիստոնեական հոգևոր երաժշտության մշակումներին, ինչպես նաև՝ էլեկտրոնային երաժշտությանը։
*****
The Armenian General Benevolent Union (AGBU) cordially invites you to a concert and press conference launching the jubilee season of renowned singer and composer Vahan Artsruni. This special year celebrates two milestones: the artist’s 60th birthday and his 40th anniversary on stage.
The event will be moderated by Alisa Kalantaryan.
The concert will take place on February 26 at 7PM, at the AGBU Armenia Hall (2/2 Melik-Adamyan St.).
Seats are limited.
For attendance please register individually with the following link:
https://agbu.am/vahan-artsruni-60-reserve
The concert is held within the framework of the events dedicated to the 120th anniversary of the AGBU.
Members of the press are invited to engage with the artist during a dedicated Q&A session. The evening will also feature a live performance of songs and instrumental pieces by Vahan Artsruni accompanied by a distinguished line-up of musicians:
LINE-UP:
Nelly Manukyan - flute
Madat Avanesov - piano
Artur Molitvin - bass
Levon Hakhverdyan - drums
This jubilee season celebrates the vast musical landscape of Vahan Artsruni. From symphonic rock concerts in Yerevan’s top halls to theatrical performances and the release of a career-spanning biographical photo album, the program offers a deep dive into his legacy. Join us for a series of panels and discussions exploring his work in sacred music, film scores, and electronic compositions.
Where is it happening?
2/2 Melik-Adamyan, 0010 Yerevan, Armenia, Ադամյան փողոց 11, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:
















