Պատմական Պոլիս - Ստամբուլ 5 օր | Istanbul 5 days

Schedule

Tue Oct 22 2024 at 06:35 am to Sat Oct 26 2024 at 11:30 pm

UTC+04:00

Location

Hamshen Tour - Համշեն Տուր | Yerevan, ER

Advertisement
🇺🇸👇🇷🇺
ՊՈԼԻՍ - ՍՏԱՄԲՈՒԼ 5 ՕՐ | 15-19.09 | 22-26.10 | 7-11.11
Բազմաշերտ ու հարուստ պատմությամբ Ստամբուլը, որը տեղի հայերը կոչում են Պոլիս, ամբարել է հսկայական ժառանգություն, որն էլ միասին ենք բացահայտելու 5 լիարժեք օրերի ընթացքում։ Պոլիսն առանձնանում է հայկական ներկայությամբ ու տպավորիչ կոթողներով, ինչպես հայերին պատկանող, այնպես էլ հայերի կառուցած։ Հայկական ժառանգության շեշտադրմամբ այս ուղևորության ընթացքում նախատեսված են նաև այցեր Պոլիսի այլ պատմական մեծարժեք վայրեր, ինչը Ձեզ համար լիարժեք կբացահայտի պատմությամբ շնչող այս քաղաքը։ Հայկական և համաշխարհային պատմամշակութային ժառանգության համադրությամբ այս հրաշալի ուղևորությունն իրապես հավակնում է դառնալ ամենատպավորիչներից և տարբերվողներից։ Մեր փորձառու զբոսավարների հետ Դուք Պոլիսը կբացահայտեք ամբողջությամբ՝ ապահով, կազմակերպված ու անչափ հետաքրքիր։ Քաղաքի ամենակենտրոնում գտնվող մեր բարձրակարգ հյուրանոցն էլ հնարավորություն կտա Ձեր երեկոները վայելել Պոլսի ամենաակտիվ զբոսաշրջային փողոցներում։ Իսկ ինքնաթիռի մեկնելու և վերադարձի ժամերը հնարավորություն են տալիս լիարժեք օգտագործել ուղևորության բոլոր օրերը, այդ թվում՝ մեկնելու և վերադարձի։
💳 Գինը՝ սկսած 295․000 դրամից**, որը ներառում է՝
✔ Երևան-Ստամբուլ-Երևան ուղիղ թռիչքով ավիատոմսը (20 կգ ուղեբեռով)
✔ 4* հյուրանոցը Ստամբուլի կենտրոնում (երկտեղանի համարներ)
✔ նախաճաշերը (բացի առաջին օրվանից)
✔ առաջին օրվա ճաշը
✔ պրոֆեսիոնալ գիդ (հայ թուրքագետներ)
✔ Ստամբուլի օդանավակայան տեղափոխությունները / ներքին բոլոր տեղափոխությունները
✔ բոլոր տեսարժան վայրերի ու թանգարանների մուտքի տոմսերը
✔ Բոսֆորում նավարկության վճարը:
* Գինը ՉԻ ներառում՝
Վիզայի գինը (ՀՀ քաղաքացիների համար՝ 15.000Դ)
** Տուրի հաստատումից և Հաճախորդի կողմից վճարումը կատարելուց հետո տուրի գինը փոփոխման ենթակա չէ, մինչ այդ գինը կարող է փոփոխվել՝ կապված տարատիպ գործոնների հետ
ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ
🟢 ՕՐ 1
Երևան-Ստամբուլ թռիչք
տեղափոխում և տեղավորում հյուրանոցում
ճաշ Ստամբուլի ռեստորաններից մեկում
Սբ Երրորդություն հայկական եկեղեցի
Իսթիքլալ պողոտա
Թաքսիմ հրապարակ
Արա Գյուլերի սրճարան
Գալաթայի աշտարակ
Ոսկե եղջյուրի ծովածոց
գիշերակաց հյուրանոցում
Երևանից վաղ առավոտյան թռիչքից հետո վայրէջք կկատարենք Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում, որտեղից մեր ավտոբուսով կմեկնենք հյուրանոց, կտեղավորվենք, ապա տեղի ռեստորաններից մեկում ողջույնի ճաշը կմատուցենք: Այսօր բացահայտելու ենք Ստամբուլի զբոսաշրջային կենտրոնը և քայլելու ենք քաղաքի հին ու գեղեցիկ փողոցներով: Պոլսի այցը կսկսենք Պալյանների կառուցած Սբ Երրորդություն անչափ գեղեցիկ ու տարբերվող հայկական եկեղեցի այցով։ Այնուհետև կքայլենք պատմական կոթողներով հարուստ Իսթիքլալ հետիոտնային պողոտայով՝ հայտնի իր կարմիր տրամվայով, կլինենք Թաքսիմ հրապարակում, որի հարևանությամբ ժամանակին եղել է հայկական եկեղեցի և գերեզմանատուն։ Շատերը Ստամբուլն Արա Գյուլերի աչքերով են տեսել, իսկ մենք կայցելենք նաև մեծանուն լուսանկարչի հայտնի սրճարանը։ Կշարունակենք քայլել դեպի Գալաթայի աշտարակ, ապա կվայելենք Ոսկե եղջյուրի ծովածոցը լեգենդար կամրջից։
🟢 ՕՐ 2
նախաճաշ հյուրանոցում
Սուլթանահմեթ հրապարակ
Սբ Սոֆիայի տաճար (Այասոֆիա)
Կապույտ մզկիթ
Գերմանական ցայտաղբյուր
Հիպոդրոմ
Գումգափու թաղամասում պտույտ
Պոլսո Հայոց պատրիարքարան․ Սբ Աստվածածին Աթոռանիստ եկեղեցի
ազատ երեկո
գիշերակաց հյուրանոցում
Մեր հրաշալի ուղևորության երկրորդ օրը կայցելենք Ստամբուլի գլխավոր խորհրդանիշն ու այցեքարտը համարվող Սբ Սոֆիայի հրաշագեղ տաճար, որը ոչ միայն համաշխարհային ճարտարապետության գլուխգործոց է, այլ նաև այս տաճարի գմբեթը վերականգնել է Անիի աշխարհահռչակ ճարտարապետ Տրդատը: Սբ Սոֆիայի տաճարը բացահայտելուց հետո մենք կայցելենք հարևանությամբ կառուցված ևս մեկ հետաքրքիր կառույց՝ Կապույտ մզկիթ, որի կառուցման վրա մեծ ազդեցություն է թողել հայկական արմատներով Սինան ճարտարապետը: Սուլթանահմեթ հրապարակում տարբեր պատմական շերտերի կոթողներ կտեսնենք, ապա կտեղափոխվենք պատմության ամենախորքը Հիպոդրոմում: Այսօր մեզ է սպասվում նաև այցելություն Պոլսո հայոց պատրիարքարանին կից հայկական Սբ Աստվածածին աթոռանիստ եկեղեցի, ուր կհասնենք Պոլսի գեղեցիկ փողոցներով քայլելով։
🟢 ՕՐ 3
նախաճաշ հյուրանոցում
Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի
Սինան Ճարտարապետի Քըլըչ մզկիթ
Դոլմաբահչե պալատ
Այվազովսկու սրահ
Նավարկություն Բոսֆորով․ Արքայազնի կղզիների Քընալը կղզի
ազատ երեկո
գիշերակաց հյուրանոցում
Երրորդ օրը կտեսնենք Ստամբուլի կարևոր հայկական կրթօջախներից Կեդրոնական վարժարանի անմիջական հարևանությամբ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որն անչափ տպավորիչ կառույց է և Պոլսի առանձնացող կոթողներից է: Կտեսնենք նաև հայկական արմատներով լեգենդար ճարտարապետ Սինանի հեղինակած մզկիթներից մեկը։ Այնուհետև, մեզ է սպասվում Դոլմաբահչե պալատը, որը կառուցել են հայ ճարտարապետներ Պալյանները: Պալյանները ոչ միայն Դոլմաբահչեի, այլև Ստամբուլի մի շարք պատմական շինությունների, այդ թվում և մզկիթների հեղինակ են ու վայելում էին մեծ հռչակ: Հայ ճարտարապետների հանճարի արտացոլումն էլ Դոլմաբահչեն է, որը մանրամասն բացահայտելու համար էլ կլինենք այնտեղ: Կտեսնենք նաև Այվազովսկու նկարների ցուցադրությունը, ինչն էլ ավելի տպավորիչ կդարձնի մեր օրը։ Օրվա մնացած հատվածը կանցկացնենք Բոսֆորով նավարկելու և Քընալը կղզի գնալու համար, որտեղ նաև հայկական եկեղեցին կտեսնենք ու կվայելենք մեր ազատ ժամանակը կղզու լողափերում։

🟢 OՐ 4
նախաճաշ հյուրանոցում
Բազիլիկա ցիստեռն
Թոփքափը պալատ
Բայազետի հրապարակ
Փակ շուկա
ազատ երեկո
գիշերակաց հյուրանոցում
Մեր այս հրաշալի օրվա առաջին կանգառը Թոփքափը պալատն է, որտեղ մի շարք հետաքրքիր պատմություններ կբացահայտենք: Հսկա այս պալատը ոչ միայն հետաքրքիր է պատմություններով ու հետաքրքիր կառույցներով, այլ նաև այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Բոսֆորի նեղուցն ու քաղաքը: Արևելքով ներծծված այս կառույցից հետո մենք կայցելենք Բազիլիկա ցիստեռն, որը դեռևս հռոմեական ժամանակներում կառուցված գետնափոր ջրամբար է, ուր պահպանվել է Գորգոն Մեդուզայի գլխի գեղեցիկ քանդակը: Այս խորհրդավոր ու տպավորիչ վայրից հետո մեզ է սպասում Պոլսի հայտնի հրապարակներից Բայազետի հրապարակը, ինչպես նաև Ստամբուլի լեգենդար վայրերից Փակ շուկան, որտեղ իրենց աշխատանքներն են ներկայացնում նաև հայ ոսկերիչներն ու վարպետները։
🟢 ՕՐ 5
նախաճաշ հյուրանոցում
ազատ օր (հավելյալ էքսկուրսիաների հնարավորությամբ)
տեղափոխություն օդանավակայան
Ստամբուլ-Երևան թռիչք
Ազատ օրը կարող եք օգտագործել Ձեր ցանկությամբ ու նախապատվությամբ թանգարանների, գնումների, հետաքրքիր վայրերի այցելության կամ այլ զբաղմունքի համար: Բոլոր այս հարցերով մեր ուղեկցորդը Ձեզ կտրամադրի մանրամասն տեղեկություն: Հնարավոր են նաև խմբի ցանկության դեպքում հավելյալ տուրերի կազմակերպում: Երեկոյան կմեկնենք օդանավակայան և կվերադառնանք Երևան։
🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/49seCiF
🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/3wkW85p
________________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Արցախի 4/6, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
Advertisement

Where is it happening?

Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան,Yerevan, Armenia

Event Location & Nearby Stays:

Hamshen Tour - \u0540\u0561\u0574\u0577\u0565\u0576 \u054f\u0578\u0582\u0580

Host or Publisher Hamshen Tour - Համշեն Տուր

It's more fun with friends. Share with friends

Discover More Events in Yerevan

 Python \/ Backend \u056e\u0580\u0561\u0563\u0580\u0561\u057e\u0578\u0580\u0574\u0561\u0576 \u056d\u0578\u0580\u0561\u0581\u057e\u0561\u056e \u0564\u0561\u057d\u0568\u0576\u0569\u0561
Mon Oct 21 2024 at 04:00 pm Python / Backend ծրագրավորման խորացված դասընթա

AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF

IAN MAKSIN in YEREVAN - \u0545\u0531\u0546 \u0544\u0531\u0554\u054d\u053b\u0546 \u0535\u0550\u0535\u054e\u0531\u0546\u0548\u0552\u0544
Mon Oct 21 2024 at 07:30 pm IAN MAKSIN in YEREVAN - ՅԱՆ ՄԱՔՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Arno Babajanyan Concert Hall Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճ

ENTERTAINMENT MUSIC
\u0544\u053b\u054b\u0531\u0536\u0533\u0531\u0545\u053b\u0546 \u0533\u053b\u054f\u0531\u053a\u0548\u0542\u0548\u054e\/INTERNATIONAL CONFERENCE
Wed Oct 23 2024 at 11:00 am ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ/INTERNATIONAL CONFERENCE

Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia

BUSINESS CONFERENCES
Project LA
Wed Oct 23 2024 at 08:30 pm Project LA

3a Pushkin St, 0010 Yerevan, Armenia

MUSIC ENTERTAINMENT
JOCHEM SCHUURMAN \/ INTERNATIONAL ORGAN FESTIVAL
Thu Oct 24 2024 at 07:00 pm JOCHEM SCHUURMAN / INTERNATIONAL ORGAN FESTIVAL

National Centre of Chamber Music/ Կամերային երաժշտության ազգային կենտրոն

ENTERTAINMENT MUSIC
Art, Science, and Tech Colliding: The Infinite Canvas
Thu Oct 24 2024 at 07:00 pm Art, Science, and Tech Colliding: The Infinite Canvas

9 Isahakyan poxoc

ART
The Concert LOVE IS NOT ENOUGH with Amazing Hristelin & Brilliant Karina
Thu Oct 24 2024 at 09:00 pm The Concert LOVE IS NOT ENOUGH with Amazing Hristelin & Brilliant Karina

Hard Rock Cafe

MUSIC ENTERTAINMENT
\u0531\u0580\u0587\u0574\u057f\u0575\u0561\u0576 \u0540\u0561\u0575\u0561\u057d\u057f\u0561\u0576 3 \u0585\u0580 | Western Armenia 3 Days
Fri Oct 25 2024 at 05:00 am Արևմտյան Հայաստան 3 օր | Western Armenia 3 Days

Hamshen Tour - Համշեն Տուր

What's Happening Next in Yerevan?

Discover Yerevan Events