Լոգոպեդիա 360 Մասնագիտություն, որը փոխում է կյանքի որակը

Schedule

Sat, 21 Nov, 2026 at 09:00 am

UTC+04:00
Location

Yerevan, Armenia | Yerevan, ER

Advertisement
Լոգոպեդների Հայկական Ասոցիացիայի ամենամյա գիտական կոնգրեսը Հայաստանի լոգոպեդիայի ոլորտի առաջատար մասնագիտական և գիտական հարթակն է, որը համախմբում է լոգոպեդների, բժիշկների, հետազոտողների, դասախոսների և առողջապահության, կրթության ու վերականգնման ոլորտների մասնագետների՝ Հայաստանից և արտերկրից։
2026 թվականի կոնգրեսի խորագիրը՝ «Լոգոպեդիա 360°. մասնագիտություն, որը փոխում է կյանքի որակը», խորհրդանշում է ոլորտի համապարփակ և բազմակողմանի բնույթը. «360°»-ը մարմնավորում է լոգոպեդիայի դերը մարդու կյանքի բոլոր փուլերում՝ մանկությունից մինչև ծերություն, և բոլոր ուղղություններով՝ հաղորդակցում, խոսք, լեզու, ձայն, լսողություն և կլման գործառույթներ։ Այն նաև խորհրդանշում է մասնագիտության շրջանաձև, ամբողջական մոտեցումը՝ ախտորոշումից մինչև վերականգնում, անհատից մինչև ընտանիք ու հասարակություն, գիտությունից մինչև կլինիկական պրակտիկա։
Կոնգրեսը ներկայացնում է ոլորտի նորագույն գիտական ձեռքբերումները, ապացուցողական բժշկության վրա հիմնված կլինիկական մոտեցումները և նորարարական տեխնոլոգիաները՝ նպաստելով մասնագիտական գիտելիքի տարածմանը, փորձի փոխանակմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը։
«Լոգոպեդիա 360°»-ն արտացոլում է մարդու շուրջ կառուցված, բազմամասնագիտական և կյանքի բոլոր փուլերն ընդգրկող մոտեցումը՝ ընդգծելով, որ ժամանակակից լոգոպեդիան ոչ միայն բուժում է խանգարումները, այլև բացում է ամբողջական հեռանկար՝ նպաստելով անհատի լիարժեք մասնակցությանը հասարակական, կրթական և մասնագիտական կյանքին։ Սա մասնագիտություն է, որը դիտարկում է մարդուն ամբողջությամբ՝ 360 աստիճանի տեսանկյունից, և հենց այս ամբողջական հայացքով է փոխում կյանքի որակը։
Միջոցառման շրջանակներում ունենալու ենք հյուրեր արտերկրից, ովքեր հանդես կգան հիմնական զեկույցով ու վարպետաց դասերով։
Կոնգրեսին կարող եք ներկայացնել նաև Ձեր ամփոփագրերը․
Կոնգրեսի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության և գրանցման համար անցե՛ք հղումով․
https://www.astaconferance.com/

Advertisement

Where is it happening?

Yerevan, Armenia

Event Location & Nearby Stays:

Know what’s Happening Next — before everyone else does.
\u053c\u0578\u0563\u0578\u057a\u0565\u0564\u0576\u0565\u0580\u056b \u0540\u0561\u0575\u056f\u0561\u056f\u0561\u0576 \u0531\u057d\u0578\u0581\u056b\u0561\u0581\u056b\u0561
Host or PublisherԼոգոպեդների Հայկական Ասոցիացիա

Ask AI if this event suits you