Դասախոսություն․Գրական տեքստ-կինոնկար, կինոնկար-գրական տեքստ
Schedule
Fri, 19 Sep, 2025 at 07:00 pm
UTC+04:00Location
47 Avet Avetisyan St, Yerevan, Armenia | Yerevan, ER
Advertisement
Սեպտեմբերի 19-ին ժամը 19։00-ին ԺԱԻ-ում տեղի կունենա Հրաչ Բայադյանի՝ «Գրական տեքստ-կինոնկար, կինոնկար-գրական տեքստ» խորագրով դասախոսությունը։Մուտքն ազատ է
----
Հրաչ Բայադյանը` այս դասախոսության մասին․
«Առաջին դեպքում խոսքը Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը» վիպակի հիման վրա գրված սցենարի և նկարահանված ֆիլմի մասին է, երկրորդ դեպքում՝ Մաթևոսյանի «Խումհար» վիպակում Միքելանջելո Անտոնիոնիի «Գիշերը» ֆիլմի գրական վերարտադրության:
Առաջին դեպքում կհիմնվեմ «Երևակայելով անցյալը» գրքի գլուխներից մեկի վրա՝ պատասխանելու հարցին՝ ի՞նչն է դարձնում ֆիլմը ազգային: Իսկ ինչպե՞ս է «Մենք ենք, մեր սարերը» պատումում գյուղական համայնքի «մենքը» վերափոխվում ազգային «մենքի», ինչպե՞ս է այդքան գրաքննված ֆիլմը, այդուհանդերձ, ստանում ազգային բովանդակություն: Թեև այս փոխակերպման մեջ ըստ ամենայնի մեծ դեր խաղացել են 1960-70-ականների «ազգային զարթոնքն» ուղեկցող հավաքական մղումներն ու
կինոգետների ջանքերը, ֆիլմը նույնպես նման ընդհանրացման համար հիմք տալիս է թե սցենարի, թե տեսողական արտահայտության ձևերի առումով:
Այս բանախոսության մեջ ինձ կհետաքրքրի երկու հարց: Առաջին՝ բախումը ուրիշին. ինչպե՞ս է խորհրդահայ գրողը ընկալում միլանյան բուրժուական խավի մասին պատմող արևմտյան ֆիլմը, ի՞նչ է ընտրում և ի՞նչ դուրս թողնում, ի՞նչ է փոխում և ի՞նչ ավելացնում ֆիլմի գրական վերարտադրության մեջ, ի՞նչն է ընդգծվում և ի՞նչն է մնուն չճանաչված ու անտեսված: Վերջինը վերաբերում է հատկապես արևմտյան ժամանակակից քաղաքին և արդիական ճարտարապետությանը, որ այդքան կարևոր էին ֆիլմի
համար: Երկրորդ՝ ինչպե՞ս է կառուցված գրական վերարտադրության կինո-գրական հիբրիդային լեզուն,
տեսողական և գրական հռետորության ի՞նչ միջոցներից է այն կազմված»:
Advertisement
Where is it happening?
47 Avet Avetisyan St, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays: