Բացառիկ արշավ ՍՅՈՒՆԻՔԻ 7 ԲԵՐԴԵՐՈՎ (Սիսիան և Կապան)
Schedule
Sat, 01 Nov, 2025 at 08:00 am to Sun, 02 Nov, 2025 at 09:00 pm
UTC+04:00Location
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA | Yerevan, ER
Advertisement
Նոյեմբերի 1-2-ը՝ #Գիտարշավ ակումբը կազմակերպում է #երկօրյա բացառիկ արշավ դեպի ՍՅՈՒՆՅԱՑ 7 պատմական բերդեր, որոնք գտնվում են ՍԻՍԻԱՆԻ և ԿԱՊԱՆԻ տարածաշրջաններում։ Կտեսնենք ՀԻՆ ԿԱՊԱՆԻ պեղումների արդյունքում վերջերս հայտնաբերված հնագույն բազիլիկ եկեղեցին։Բացի այդ կայցելենք նաև հռչակավոր ՎԱՀԱՆԱՎԱՆՔԸ և ՈՐՈՏՆԱՎԱՆՔԸ։
➡️ Առաջին օրը (նոյեմբերի 1)` շաբաթ առավոտյան կշարժվենք դեպի #ՍԻՍԻԱՆ, որտեղ կայցելենք․
Սյունյաց աշխարհի հռչակավոր #ՈՐՈՏՆԱԲԵՐԴԸ (ԴԱՎԻԹ-ԲԵԿԻ ԱՄՐՈՑ) հիշատակվում է դեռևս 5-րդ դարում, 11-րդ դարում հանդիսացել է Սյունյաց թագավորների, 13-15-րդ դարերում Օրբելյանների, իսկ 18-րդ դարում #Դավիթ-Բեկի կարևորագույն ռազմական հենակետերից մեկը: Ամրոցը Որոտան գետի ձախ ափի հետ կապվում է #Մելիք-Թանգի միաթռիչք քարակերտ կամրջով:
Այնուհետև կշարժվենք դեպի Սյունյաց Շահանդուխտ թագուհու կառուցած հրաշագեղ #ՈՐՈՏՆԱՎԱՆՔ՝ 1000թ.: Այն միջնադարյան Հայաստանի հոգևոր և գիտական կենտրոններից է:
Ճանապարհին կարճ կանգառներ կունենանք Սիսական աշխարհի ևս երկու հրաշալիքներում` #ԱՂԻՏՈՒԻ կոթող-դամբարան (7-րդ դար) և #ՍՅՈՒՆԻ ԲԵՐԴ (5-րդ դար)։
Այնուհետև թեթև քայլարշավ կունենանք դեպի միջնադարյան #ԱՆԴՈԿԱԲԵՐԴ, որը թաքնված է գեղատեսիլ անտառի խորքում։
Երեկոյան քաղաքային տուր և ընթրիք ԿԱՊԱՆՈՒՄ։
ԳԻՇԵՐԱԿԱՑԸ՝ Կապանում։
➡️ Երկրորդ օրը (նոյեմբերի 2)՝ կայցելենք ԿԱՊԱՆԻ հրաշալիքները՝
Նախ կայցելենք #ՀԻՆ_ԿԱՊԱՆ բերդաքաղաք, որտեղ այժմ պեղումներ են իրականացվում և հողի դարավոր շերտի հեռացման արդյունքում ի հայտ է եկել վաղմիջնադարյան ԲԱԶԻԼԻԿ եկեղեցին։
Այնուհետև թեթև քայլարշավ կունենանք դեպի անառիկ #ԲԱՂԱԲԵՐԴ, որը X-XII դարերում հանդիսացել է Սյունյաց թագավորության կարևորագույն բերդերից մեկը։ Ապա կշարունակենք արշավը դեպի մեկ այլ միջնադարյան բերդ՝ #ԲԱՂԱԿՈՒ_ՔԱՐ։
Հաջորդիվ թեթև քայլարշավ կունենաք դեպի #ՀԱԼԻՁՈՐԻ ԲԵՐԴ, որը հանդիսանում էր ԴԱՎԻԹ ԲԵԿԻ ազատագրական պայքարի գլխավոր հենակետը։
Արշավի վերջում կայցելենք #ՎԱՀԱՆԱՎԱՆՔ, որը 911թ-ին կառուցել է Սյունյաց Ձագիկ իշխանի որդու՝ ՎԱՀԱՆԻ կողմից։ Վանքում են գտնվում Սյունյաց թագավորների և իշխանների տապանաքարերը։
Երեկոյան վերադարձ Երևան
_____________
#ԳԻՏԱՐՇԱՎԸ բացառիկ հնարավորություն կընձեռի բացահայտել #ՍՅՈՒՆԻՔԻ ԲԵՐԴԵՐԻ պատմության գաղտնիքները:
Բոլոր մասնակիցները պետք է կրեն հարմարավետ սպորտային կոշիկներ, սպորտային ոճի հագուստ և գլխարկ:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՄԻՆՉԵՎ հոկտեմբերի 30-ը։
ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ՝ 7 ՀՈԳԻ
Հեռ. 091 014301 (Սահակ), 094 325075, 095325075 (Արմեն)
Մասնակցության վճարը՝ #29.000 ՀՀ դրամ (տրանսպորտ, հյուրատուն, նախաճաշ, գիդ-ուղեկցող):
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 24․10.2025, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մեկնարկը՝ ժամը 08:00-ին (շաբաթ օր), 01․11.2025թ.,
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):
ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը
Advertisement
Where is it happening?
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:
Know what’s Happening Next — before everyone else does.











