Բացառիկ արշավ ՄԵՂՐԻ և շրջակա 10 գյուղեր (2.5 օր)
Schedule
Fri, 07 Nov, 2025 at 05:00 pm to Sun, 09 Nov, 2025 at 10:00 pm
UTC+04:00Location
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA | Yerevan, ER
Advertisement
Նոյեմբերի 7-9-ը #Գիտարշավ ակումբը կազմակերպում է բացառիկ արշավ դեպի #ՄԵՂՐԻ տարածաշրջան, որի ընթացքում կայցելենք• 10 կոլորիտային գյուղեր
• 15 միջնադարյան եկեղեցիներ
• 4 հրաշագեղ ջրվեժներ
• 4 միջնադարյան կամուրջներ և ջրանցույց
➡️ Առաջին օրը (նոյեմբերի 7)` #ուրբաթ ժ 17։00-ին Երևանից կմեկնենք #Մեղրու տարածաշրջան և կգիշերենք #ՄԵՂՐԻ քաղաքում:
➡️ Երկրորդ օրը (նոյեմբերի 8)՝ շաբաթ օրը քաղաքային տուր կունենանք #ՄԵՂՐԻՈՒՄ, որ ընթացքում կտեսնենք.
• #Մեղրու երեք եկեղեցիները (16-17-րդ դարեր)
• #Անապաստանաց վանքը (XVII դար)
• #Մեղրու բերդը (XI-XVIII դդ)։
Այնուհետև կայցելենք տարածաշրջանի հետևյալ գյուղերը․
• Շվանիձոր (հին ջրանցույց և սբ․ Աստվածածին եկեղեցի)
• Կարճևան (ջրվեժ և սբ․ Աստվածածին եկեղեցի)
• Վահրավար (Կարմիր վանք և եկեղեցի)
• Գուդեմնիս (սբ․ Աստվածածին եկեղեցի)
• Կուրիս (սբ․ Սարգիս եկեղեցի)
• Հին Ագարակ (սբ․ Ամենափրկիչ եկեղեցի)
Գիշերակացը ՄԵՂՐԻ քաղաքում
➡️Երրորդ օրը (նոյեմբերի 9) թեթև քայլարշավ կունենանք դեպի Լիճքի ջրվեժների կասկադը, որն բաղկացած է 3 գեղատեսիլ ջրվեժներից։
Այնուհետև կայցելենք 4 միջնադարյան գյուղեր․
• Լիճք (սբ․ Կարապետ եկեղեցի և Զվարավանք)
• Տաշտուն (սբ․ Ստեփանոս եկեղեցի)
• Վանք (եկեղեցի և հնագուն խաչքար՝ 902թ)
• Կալեր (սբ․ Աստվածածին եկեղեցի և վանք)
Վերադարձ դեպի Երևան:
___________
Բոլոր մասնակիցները պետք կրեն հարմարավետ սպորտային ոճի կոշիկներ և տաք հագուստը:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՐԱՆՑՎԵԼ #ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ը
Հեռ. 091 014301 (Սահակ), 094 325075, 095 325075 (Արմեն)
ՏԵՂԵՐԸ #ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ՝ 7 տեղ
Մասնակցությունը թույլատրվում է չեղարկել մինչև 5․11.2025, որից հետո չեղարկելու դեպքում անձը պարտավորվում է վճարել արշավի արժեքն ամբողջությամբ:
Մասնակցության վճարը՝ #39.000 ՀՀ դրամ (տրանսպորտ, հյուրանոց, նախաճաշ, գիդ-ուղեկցող):
Մեկնարկը՝ ժամը #17:00-ին (ուրբաթ #երեկո), 7․11․25թ.,
Հանդիպման վայրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24):
#ԳԻՏԱՐՇԱՎ
Զգա՛ բացահայտման հաճույքը
Advertisement
Where is it happening?
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:
Know what’s Happening Next — before everyone else does.








