Բարո՜վ կաղանդ│նախատոնական հանդիպում Ավագ Մարգարյանի և Աննա Երիցյանի հետ
Schedule
Mon, 22 Dec, 2025 at 07:30 pm
UTC+04:00Location
Բարձունք / Bardzunk | Yerevan, ER
Advertisement
🌞Բարով կաղանդ բարկ արևով, ավետի՜ս․․․☀️Սիրելի՜ մարդիկ, սիրով հրավիրում ենք ձեզ ավանդական երգերի մեր տոնակա՜ն բաց դասին։
❄️Մեր հյուրերն են լինելու ազգագրագետ, երգչուհի Աննա Երիցյանը և բլուլահար Ավագ Մարգարյանը։
🪈Միասին կսովորենք Սուրբ ծննդյան ավետիսներ, ավանդական ուրա՜խ պարերգեր, կունկնդրենք նախշու՜ն երգեր ու մեղեդիներ Աննայի և Ավագի կատարմամբ, կփորձենք բոլորով միասին կյանքի կոչել Ամանորյա մի քանի սիրու՜ն ծեսեր։ Միջոցառումն, ավանդույթ դարձած կերպով, կավարտենք ավանդական երգ ու պարով։
🎶 Ունենալու ենք իրակա՜ն, բարի՜ տոնական մթնոլորտ, այնպես ո՜ր բաց չթողնեք այս հանդիպումը։
Այսպես, կտեսնվենք՝
🟠 դեկտեմբերի 22-ին՝
🟠 ժամը 19։30-ին,
🟠 «Բարձունք»-ում (Արմեն Տիգրանյան փող., 23 շենք)։🌿
🌞 Մուտքն, ինչպես միշտ, ազատ է։
Հասցեն քարտեզում՝
https://yandex.com/maps/-/CDH54BOP
https://maps.app.goo.gl/x6NFpzx115cDUyYUA
Սիրո՜վ սպասում ենք բոլորիդ։
Նաև նշենք, որ միջոցառմանը մասնակցության համար երգել իմանալը ընդհանրապես պարտադիր չէ․ ժողովրդական երգերը բոլորի՜նս են, դրանք կարող է երգել մեզանից յուրաքանչյուրը՝ անկախ ձայնային տվյալներից։
Advertisement
Where is it happening?
Բարձունք / Bardzunk, Տիգրանյան փողոց 23, Երեւան, Հայաստան, Yerevan, ArmeniaEvent Location & Nearby Stays:
Know what’s Happening Next — before everyone else does.









