«Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ EXPO 2026»

Schedule

Fri, 09 Oct, 2026 at 02:00 pm to Sat, 10 Oct, 2026 at 07:00 pm

UTC+04:00
Location

Henrik Igityan National Centre for Aesthetics | Yerevan, ER

Advertisement
✨ Իրական պատմություններ՝ Հայաստանի մարզերից։
Ի՞նչ են ստեղծում Հայաստանի տարբեր մարզերի երիտասարդ ձեռներեցները։
Այս հոկտեմբերին հնարավորություն ունեք բացահայտելու նրանց պատմությունները, գաղափարներն ու ստեղծածը՝ մեկ վայրում։
Ջինիշյան հիշատակի ծրագրի 60 ամյակին նվիրված «Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ» Էքսպոն մեկ վայրում կհավաքի բիզնեսներ, որոնք տարբեր տարիներին աջակցություն են ստացել Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից և այսօր շարունակում են աշխատել, զարգանալ ու ստեղծել նոր հնարավորություններ իրենց համայնքներում։
Այստեղ կարող եք՝
🛍️ բացահայտել նոր հայկական բրենդներ,
🍯 ծանոթանալ տեղական արտադրանքին,
🤝 հանդիպել երիտասարդ ձեռներեցների,
❤️ աջակցել Հայաստանի մարզերում ստեղծվող ու զարգացող բիզնեսներին։
📅 Հոկտեմբերի 9 🕑 14:00-ից 19:00
📅 Հոկտեմբերի 10 🕑 10:00-ից 19:00
📍 Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահ, Աբովյան 13
🎟️ Մուտքն ազատ է
Եկե՛ք հանդիպելու մարդկանց, ովքեր Հայաստանի տարբեր մարզերում գաղափարը դարձրել են բիզնես, իսկ բիզնեսը՝ զարգացման հնարավորություն։
🇦🇲 Բացահայտի՛ր։ Ծանոթացի՛ր։ Աջակցի՛ր։
Advertisement

Where is it happening?

Henrik Igityan National Centre for Aesthetics, Թոմաս Թվինինգ, Աբովյան փողոց, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Event Location & Nearby Stays:

Know what’s Happening Next — before everyone else does.
Jinishian Memorial Foundation
Host or PublisherJinishian Memorial Foundation

Ask AI if this event suits you