NeuroPain Armenia. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ

Schedule

Sat Nov 21 2026 at 09:00 am to 07:10 pm

UTC+04:00
Location

Radisson Blu Hotel, Yerevan (Yerevan, Armenia) | Yerevan, ER

Advertisement
🧠 NeuroPain Armenia 2026 — Կլինիկական կամուրջներ
Գիտաժողով՝ նյարդաբանության և ցավի բժշկության արդիական հարցերի շուրջ
📅 21 նոյեմբերի, 2026 թ.
📍 «Ռեդիսոն Բլու» հյուրանոց, Երևան
🕘 Գրանցում՝ 09։00-ից
🕙 Գիտական ծրագիր՝ 10։00–19։10
🎟 Մասնակցությունն անվճար է՝ նախնական գրանցմամբ։
Ներկայացված է ՇՄԶ կրեդիտավորման
Ինչպե՞ս ճանաչել ցավը տարբեր հիվանդությունների համատեքստում, համադրել նյարդաբանական և համակարգային դրսևորումները և ընտրել հիմնավորված բուժում։
«NeuroPain Armenia 2026 — Կլինիկական կամուրջներ» գիտաժողովը համախմբում է տարբեր մասնագիտությունների բժիշկների՝ քննարկելու ամենօրյա կլինիկական պրակտիկայում հանդիպող խնդիրներն ու դրանց լուծման ժամանակակից մոտեցումները։
Օրվա ընթացքում՝ 7 դասախոսություն, կլինիկական քննարկումներ և հարցուպատասխան։
🎤 Բանախոսներն ու թեմաները՝
• Սամսոն Խաչատրյան — Գինկգո բիլոբայի կիրառումը նեյրոկոգնիտիվ և այլ խանգարումների ժամանակ։
• Զարուհի Թավադյան — B խմբի վիտամինները և նյարդային համակարգը։
• Նունե Եղիազարյան — Ցավային համախտանիշերը դասական «ոչ ցավային» նյարդաբանական հիվանդություններում։
• Արմինե Կտեյան — Տիոկտաթթվի կիրառումը նյարդաբանության մեջ։
• Վալենտինա Վարդանյան — Կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի վնասվածքները բորբոքային ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ։
• Մելինե Թովմասյան — Նեյրոպաթիկ ցավը՝ արագ քաշի կորստի և մետաբոլիկ վերափոխումների խաչմերուկում։
• Ավետիս Ավետիսյան — «Շախմատ ցավի դեմ․ երբ ցավի դեմ խաղում հաղթում է ոչ թե ամենաուժեղ խաղաքարը, այլ ամենաճիշտ քայլը»։
👩‍⚕️ Ում համար է
Նյարդաբանների, ցավի բժշկության մասնագետների, ընտանեկան բժիշկների, թերապևտների, էնդոկրինոլոգների, ռևմատոլոգների և թեմաներով հետաքրքրված այլ բժիշկների։
🔗 Գրանցում՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdMJ_5GoiOEw10POu8asVNkntIhyXpQcCksDCSw1ftgnJkAYA/viewform
Կազմակերպիչ՝ Ցավի բժշկության ազգային ասոցիացիա (NAPM Armenia)
Գլխավոր հովանավոր և ռազմավարական գործընկեր՝ SPEY դեղագործական ընկերություն
Կառուցենք կամուրջներ, ոչ սահմաններ։
#NeuroPainArmenia2026 #ԿլինիկականԿամուրջներ #NAPMArmenia #Նյարդաբանություն #ՑավիԲժշկություն
Advertisement

Where is it happening?

Radisson Blu Hotel, Yerevan (Yerevan, Armenia), 2/2 Azatutyan Avenue,Yerevan, Armenia

Event Location & Nearby Stays:

Know what’s Happening Next — before everyone else does.
\u0551\u0561\u057e\u056b \u0562\u056a\u0577\u056f\u0578\u0582\u0569\u0575\u0561\u0576 \u0561\u0566\u0563\u0561\u0575\u056b\u0576 \u0561\u057d\u0578\u0581\u056b\u0561\u0581\u056b\u0561\/National Association of Pain Medicine
Host or PublisherՑավի բժշկության ազգային ասոցիացիա/National Association of Pain Medicine

Ask AI if this event suits you